ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ ջատագովության (ադվոկացիայի) մասնագետի ընտրության համար՝ աջակցելու ԳՔՀ ծրագրի շրջանակներում ջատագովության հետ կապված գործողություններին և նախաձեռնություններին։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Առաջնորդել ԳՔՀ ծրագրի կողմից նախաձեռնած ջատագովության նախաձեռնությունները;
- Կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունների հիման վրա մշակել ջատագովության առանցքային հարցերի շուրջ կազմակերպության դիրքորոշումն արտահայտող պաշտոնական հայտարարություններ, փաստաթղթեր;
- Աջակցել ԳՔՀ ծրագրի դրամաշնորհառու կազմակերպություններին մշակելու և իրականացնելու ջատագովության արշավներ՝ ուղղված որևէ քաղաքականության փոփոխմանը և/կամ բարելավմանը;
- Տրամադրել ջատագովության իրականացման գիտելիքներ և հմտություններ ԳՔՀ դրամաշնորհառու կազմակերպություններին՝ իրենց ծրագրային գործունեությունը արդյունավետ ծավալելու համար;
- Աջակցել ԳՔՀ դրամաշնորհառու կազմակերպություններին մշակել ջատագովության քաղաքականության հիմնական ուղղությունները և պահանջվող փաստաթղթերը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Հանրային/ բիզնեսի կառավարման, հաղորդակցության, ռազմավարական պլանավորում/ռազմավարական կառավարման և հարակից ոլորտներում բարձրագույն կրթություն;
- Ջատագովության իրականացման առնվազն երեք տարվա փորձ;
- Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն, ժամկետների պահպանման կարողություններ;
- Թիմում աշխատելու կարողություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ուղարկեք Ձեր CV-ն հետևյալ էլ. հասցեին՝ ****@***************.**, նամակի վերնագրում նշելով «Ջատագովության Մասնագետ»։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում քաղաքացիական հասարակության ֆինանսական կայունությունը, կազմակերպական կարողությունները և hանրային քաղաքականության մշակման ուղղությամբ ՔՀԿ - կառավարություն երկխոսությունը։
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
Advocacy Specialist's ToR.docx