company icon
Mercedes-Benz Armenia | "Avangard Motors" LLC ООО

Mercedes-Benz Armenia | "Avangard Motors" LLC ООО ООО

О нас:

«Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն, հանդիսանալով Գերմանական Daimler Կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, շուրջ 15 տարի իր գործունեությունն է ծավալում, մատուցելով Mercedes-Benz բրենդի հավատարիմ հաճախորդներին լավագույն սպասարկում:
Կազմակերպությունը հիմնադրվել է 2004 թվականի հունվարի 7-ին, կարճ ժամկետներում դառնալով ՀՀ տարածքում ավտոմեքենաների ներմուծման, ավտոտեխսպասարկման և ավտոպահեստամասերի վաճառքի գծով առաջատարներից մեկը: Հետևելով Mercedes-Benz բրենդի կարգախոսին՝ «Լավագույնը, կամ ոչինչ» (“The Best or Nothing”), «Ավանգարդ Մոթորս»-ը մշտապես կատարելագործում և լայնացնում է առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը՝ համապատասխանեցնելով տեսականու գնային ցուցանիշները, ձեռքբերման և հետագա սպասարկման պայմանները «Լավագույն որակը՝ լավագույն գնով» նշանաբանին:
Սկսած 2017թ.-ին «Ավանգարդ Մոթորս»-ը համագործակցում է հայաստանյան առաջատար լիզինգային կազմակերպության՝ «ԱԳԲԱ Լիզինգ»-ի հետ, որի շնորհիվ ՀՀ տարածքում գրանցված իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ձեռք բերել ինչպես մարդատար, այնպես էլ կոմերցիոն դասի ավտոմեքենաներ աննախադեպ շահավետ պայմաններով:
«Ավանգարդ Մոթորս»-ը ներկրում և վաճառում է մարդատար, կոմերցիոն և բեռնատար ավտոմեքենաներ՝ շահավետ պայմաններով, հետագա սպասարկման համար նախատեսված սերվիս-փաթեթներով և երաշխիքային սպասարմամբ: Ավտոտեխսպասարկան կայանում Daimler Կոնցեռնի կողմից որակավորում ստացած և վերապատրաստված մասնագետները կատարում են մեքենայի արատորոշում, տեխսպասարկում, ներկման և վերանորոգման աշխատանքներ, իսկ սպասարկման կայանում տեղադրված պահեստամասերի համար տրվում է 1 տարվա երաշխիք: Վաճառասրահում կատարվում է պահեստամասերի, աքսեսուարների և հուշանվերների վաճառք և պատվերների գրանցում:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել https://www.mercedes-benz.am

Mercedes-Benz Armenia | "Avangard Motors" LLC ООО