ՀՀ Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ ԲԸ մասնաճյուղ Другое
О нас:
Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ ընկերությունն առաջարկում է ամբողջական ծրագրային փաթեթներ և ծառայություններ` ուղղված հանրային և մասնավոր սեկտորի կազմակերպությունների համար կենսական տեղեկատվության հավաքագրմանը, վերլուծությանն ու տարածմանը: Որպես ծրագրային լուծումների և համակարգերի ներդնող` մենք 1997 թ.-ից ծառայություններ ենք տրամադրել աշխարհի շուրջ երեսուն երկրների մեր հաճախորդներին: Մեր տեխնոլոգիաների ճկունությունն ու որակը ապահովում են ծրագրային փաթեթների արագ և հուսալի մշակում, տեխնիկական խորհրդատվություն ու պատվիրատուների բարձրակարգ սպասարկում: Սիներջիի գլխամասային գրասենյակը տեղակայված է ԱՄՆ- ի Վիրջինիա նահանգի Վիեննա քաղաքում, իսկ նրա ծրագրավորման, ինչպես նաև վերապատրաստման և փորձի փոխանակման կենտրոնները տեղակայված են Երևանում: Սիներջի Ինթընեշընլ Սիսթըմզ ընկերության հայաստանյան մասնաճյուղը գործում է 1999 թվականից, որտեղ ներկայումս աշխատում են շուրջ 150 բարձրակարգ մասնագետներ` համակարգչային ծրագրավորման, համակարգերի վերլուծության, համակարգերի ինտեգրման, ցանցային կառավարման, որակի երաշխավորման և գործարար վերլուծության ոլորտներում: