UZAUTO-ARMENIA ООО Общество с ограниченной ответственностью (ООО)
О нас:
Մեր ժամանակներում, երբ ավտոմեքենան մեր երկրում բացի շքեղություն համարվելուց համարվումէ նաև փոխադրամիջոց, անհնար է պատկերացնել Երևանում մի փողոց առանց վաղուց արդեն ծանոթ DAEWOO Nexia և DAEWOO Matiz ավտոմեքենաների ուրվագծերի: Այս ավտոմեքենաները մարդկանց գրավում են իրենց հասարակ տեսքով և ֆունկցիոնալ լայն հնարավորություններով: Այս ավտոմեքենաները երբեմն ասես հին ու բարի ընկերներ լինեն: DAEWOO ընկերությունը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է <<Մեծ Տիեզերք>>,ստեղծվել է 1967 թ.: 20-րդ դարի 90-ականներին ընկերությունը իրեն կցեց ավելի քան երեսուն խոշոր արտադրող ընկերությունների: Այդ ընկերությունները տալիս էին տարատեսակ արտադրանքներ` կիսահաղորդիչներից և հեռուսացույցներից միչև հաղորդիչներ և ավտոմեքենաներ, որոնց ակտիվների ընդհանուր արժեքը կազմել է 98.9 մլրդ. ԱՄՆ դոլլար: 1992 թվականին մասնավոր հիմունքներով պետական <<Ուզավտոսանոատ>> և DAEWOO ընկերություներով ստեղծվեց <<Ուզդեու>> ընկերությունը, որը զբաղվելու էր մարդատար ավտոմեքենքների հավաքական արտադրությամբ: 2005 թվականին <<Ուզդեու>> ընկերությունը գնեց արդեն սննկացած կորեական գործընկերոջ բաժինեմասը: 2002 թվականին General Motors ընկերությունը ձեռք բերեց Daewoo Motors ընկերության բաժնետոմսերի հիմնական մասը, և վեջինիս հիմամ վրա ստեղծեց GM Daewoo Automotive and Technology (GM DAT) ընկերությունը:<<Ուզդեու Ավտո>> ընկերությունը որոշեց ձեռք բերել սննկացած գորընկերոջ Nexia, Matiz, Damas բրենդերը, որոնց անվան տակ հետագայում սկսաց սեդանների, մինիվենների և սակավածախս ավտոմեքենաների արտադրությոնը: 2007 թվականի մայիսին Ուզբեկստանի կառավառությունը GM DAT ընկերության հետ կնքեց համագործակցության վերաբերյալ, ստրատեգիական նշանակություն ունեցող համաձայնագիր, որը նախատեսում էր Nexia և Matiz մոդելների մոդերնիզացիա, հետագա արտադրության տեղայնացում և նույնիսկ նոր մոդելների արտադրություն: 2008 թվականի մարտին ստաղծվեց "GM Uzbekistan" համատեղ ձեռնառկությունը: Այսպիսին էր մեր ընկերության անցած ուղին, որը մի քանի տարի անընդմեջ մնում է Ռուսաստանի Դաշնությունում ամենաշատ ավտոմեքենա վաճառվող տասը ավտոարտադրողների ցանկում, նույնիսկ ավելին ոչ միայն չի լքում այդ շարքերը այլ շարունակում է ընդլայնել իր շուկան: Այժմ DAEWOO ընկերության ավտոմեքենաները Հայաստանում ներկայացնում է <<Ուզավտո Հայաստան>> ընկեությունը, որը ակտիվ աշխատանքներ է տանում իմիջի բարձրացման և հայ սպառողին սպասարկման օրինակելի որակ ապահվելու վրա: Ռուսաստանի Դաշնությունում ընկերությունը ստաղծել է դիլերների ակտիվ ցանց, որոնք մեծ հաջողությամբ սպառում են մայր գործարանի արտադրանքի գրեթե կեսը: Բացի այդ, կատարվում է շուկայի անընդհատ անալիզ, և իրականացվում է սպառողի որակական պահանջների մոնիտորինգ, հտագայում մոդեռնիզացիայի և մոդելային շարքերի ընդլայնման նպատակով: