ТИП КОНКУРСА: 
Tender
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 
Մրցույթի առարկան է՝
300 (ծառայության իրականացման ընթացքում հնարավոր է վառարանների անհրաժեշտ գնման քանակը հասնի մինչև 400-ի) էներգաարդյունավետ վառարանների արտադրություն/պատրաստում, մատակարարում և առաքում վերը նշված չորս թիրախային մարզերի մարզկենտրոններ՝ DSIK-ի կողմից տրամադրված հասցեներով։
Մատակարարվող վառարանները պետք է ամբողջությամբ համապատասխանեն սույն Տեխնիկական առաջադրանքին կից ներկայացվող հետևյալ փաստաթղթերին.
1. Էներգաարդյունավետ վառարանի տեխնիկական բնութագիր,
2. Էներգաարդյունավետ վառարանի գծագրեր։
Նշված երկու փաստաթղթերը հանդիսանում են սույն Տեխնիկական առաջադրանքի անբաժանելի հավելվածները։
Մատակարարը պարտավոր է վառարանները պատրաստել՝ առանց տեխնիկական բնութագրից և գծագրերից շեղումների։
Տեխնիկական բնութագիրը և գծագրերը սահմանում են մատակարարվող վառարանի համապատասխան տեխնիկական լուծումները, չափորոշիչները, կառուցվածքային և այլ պահանջները։ Մրցույթի մասնակիցները պարտավոր են իրենց տեխնիկական առաջարկը կազմել՝ հիմք ընդունելով նշված փաստաթղթերը։ Մանրամասները տես կից տեխնիկական առաջադրանքում։
ТРЕБОВАНИЯ: 
Մատակարարը պետք է ապահովի բոլոր 300 (ծառայության իրականացման ընթացքում հնարավոր է վառարանների անհրաժեշտ գնման քանակը հասնի մինչև 400-ի) վառարանների պատրաստումը՝ կից ներկայացվող տեխնիկական բնութագրի և գծագրերի ամբողջական և ճշգրիտ համապատասխանությամբ։
Մասնավորապես՝
- վառարանների կառուցվածքը պետք է համապատասխանի կից գծագրերին,
- կիրառվող նյութերը և դրանց տեխնիկական բնութագրերը պետք է համապատասխանեն կից տեխնիկական բնութագրին,
- արտադրության ընթացքում պետք է պահպանվեն գծագրերում և տեխնիկական բնութագրում սահմանված չափերը և տեխնիկական լուծումները,
- բոլոր արտադրված վառարանները պետք է լինեն նույնական՝ տեխնիկական բնութագրի և հաստատված գծագրերի պահանջների տեսանկյունից,
- մատակարարը պատասխանատու է արտադրված վառարանների որակի և տեխնիկական համապատասխանության համար, այդ թվում այրման խցի հերմետիկության։
Տեխնիկական բնութագրում կամ գծագրերում նախատեսված պահանջների որևէ փոփոխություն կամ փոխարինում մատակարարի կողմից չի թույլատրվում առանց պատվիրատուի հետ համաձայնեցման։ Մանրամասները տես կից տեխնիկական առաջադրանքում։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Բոլոր հետաքրքրված կազմակերպությունները կարող են իրենց առաջարկը ներկայացնել նշված էլեկտրոնային փոստի հասցեով՝
lilia.aslanyan@sparkassenstiftung.de, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 8-ը։ Էլեկտրոնային նամակի Առարկա/Subject դաշտում նշել՝ ԷԱ վառարան։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ВЛОЖЕНИЯ:
Տեխնիկական առաջադրանք - Final_ToR_EE_Stoves_Final.pdf
О КОМПАНИИ: 
Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման հայաստանյան ներկայացուցչությունն (DSIK Armenia) իրականացնում է «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» (SAFER) նախաձեռնությունը, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ և GIZ-ի կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում։
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ չորս մարզերում՝ Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիքում և Շիրակում: Այն ուղղված է աջակցելու նշված մարզերում խոցելի և կին գլխավոր ունեցող տնային տնտեսություններին՝ ներդրումներ կատարելու էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների ուղղությամբ՝ դրանով զգալիորեն նվազեցնելով էներգիայի համար կատարվող ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կլիմայի կայունությունը՝ վառելափայտի, գոմաղբի և այլ վառելիքի սպառումը կրճատելու միջոցով:
Այդ համատեքստում ավանդական վառարաններ օգտագործող տնային տնտեսությունների համար էներգաարդյունավետ վառարանների կիրառումը դիտարկվում է որպես հասանելի և գործնական լուծում, որը կարող է նպաստել վառելիքի ավելի արդյունավետ օգտագործմանը, էներգետիկ ծախսերի նվազեցմանը և ավանդական վառելիքի, այդ թվում՝ վառելափայտի և գոմաղբի, սպառման կրճատմանը։
SAFER նախաձեռնության շրջանակում իրականացվող շահառուների ընտրության, տեխնիկական գնահատման և էներգետիկ կարիքների բացահայտման գործընթացների արդյունքում նախատեսվում է ընտրված ընտանիքներին տրամադրել համապատասխան էներգաարդյունավետ լուծումներ՝ ելնելով նրանց կարիքներից և բնակարանային պայմաններից։
Սույն գնումը նախատեսում է 300 էներգաարդյունավետ վառարանների պատրաստում և մատակարարում, որոնք նախատեսված են SAFER նախաձեռնության շրջանակում ընտրված շահառու ընտանիքներին տրամադրելու համար։ Վառարանները բաշխվելու են նախաձեռնության չորս թիրախային մարզերում՝ DSIK-ի կողմից հաստատված շահառուների և բաշխման պլանի համաձայն։
Գնման նպատակն է ապահովել շահառու ընտանիքների համար տեխնիկապես համապատասխան, որակյալ և էներգաարդյունավետ վառարանների հասանելիությունը՝ SAFER նախաձեռնության շրջանակում նախատեսված էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման և ակնկալվող էներգախնայողության արդյունքների ապահովման նպատակով։
Վառարանների արտադրությունը պետք է իրականացվի սույն Տեխնիկական առաջադրանքին կից ներկայացվող տեխնիկական բնութագրի և գծագրերի ամբողջական համապատասխանությամբ, տեխնիկական բնութագրերին և/կամ գծագրերից հնարավոր շեղումները պետք է նախապես համաձայնեցվի պատվիրատուի հետ։ Նշված փաստաթղթերը հանդիսանում են սույն Տեխնիկական առաջադրանքի անբաժանելի մասը և սահմանում են մատակարարվող վառարանների տեխնիկական պահանջները և համապատասխան տեխնիկական լուծումները։