ТИП КОНКУРСА: 
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ: 
․
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ:
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն 2023-2026թթ ժամանակահատվածում Արևելյան գործընկերության (EaP) երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտները ներկայացնող իր գործընկերների հետ համագործակցությամբ՝ իրականացնում է RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագիրը` SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ:
Ծրագրի թիրախում է Արևելյան գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ոլորտների թվային փոխակերպումը, որի նպատակն է նպաստել վերոնշյալ ոլորտների զարգացմանն ու ավելի բարձր եկամուտների ու արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը կանանց և երիտասարդների համար՝ ներառելով խոցելի խմբերը:
Ծրագրի ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կմշակեն նորարար և կայուն թվային տեխնոլոգիաներ, ծառայություններ և լուծումներ, որոնք կադապտացվեն Արևելյան գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության և արտադրական ոլորտների փոքր և միջին ձեռնարկությունների պահանջներին, նպաստելով այս ոլորտների ընկերությունների մրցունակության բարձրացմանը տեղական և միջազգային շուկաներում, ավելի արժանապատիվ աշխատատեղերի ստեղծմանը կանանց և երիտասարդների համար՝ ներառելով խոցելի խմբերը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել ընկերություն, որը կտրամադրի Armenia Discovery հարթակի բովանդակության բարելավման ծառայություններ:
Կատարվելիք առաջադրանքի ու ժամկետների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են ստորև հղումով՝
https://drive.google.com/drive/folders/14o6XI3Z21w8GxvDJCUsA_0pDmbznHpXR?usp=drive_link
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ: Հետաքրքրված իրավաբանական անձինք մասնակցության փաթեթը թղթային տարբերակով պետք է ուղարկեն հետևյալ հասցեով՝ ք․ Երևան, Ս․ Մերգելյան 3 /նախկին Այգեստան 5-րդ փողոց/ ոչ ուշ, քան 2026թ մարտի 25-ը։
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
Strategic Development Agency (SDA) NGO is an Armenian development organization implementing numerous operational projects, research and analysis, business and management advice, in cooperation with a number of international organizations such as Swiss Agency for Development and Cooperation (SDC), Austrian Development Agency (ADA), German International Cooperation (GIZ), UN Global Environmental Facility (GEF), Food and Agriculture Organization (FAO) of the United Nations, European Union (EU) Delegation to Armenia.