ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Lրիվ
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Հաշվապահ պաշտոնի համար փնտրում ենք պատասխանատու մասնագետ, ով կաջակցի մասնագիտական գործառույթներին Հիմնադրամում։
ОБЯЗАННОСТИ: 
- Վարել Ծրագրի հաշվապահական հաշվառումը;
- Պատրաստել Ծրագրի վարկային/դրամաշնորհային միջոցների մասհանման հայտեր;
- Ապահովել կառավարության համաֆինանսավորման գումարների ստացումը;
- Վերահսկել հաշվարկային հաշիվների պատշաճ օգտագործումը՝ համապատասխան վարկային/դրամաշնորհային համաձայնագրերի դրույթների;
- Ստուգել հաշիվ-ապրանքագրերը վճարման համար, համեմատելով դրանք պայմանագրի պայմանների և պայմանագրի առավելագույն արժեքների հետ, ապահովելով, որ բոլոր վճարումները կատարվեն ժամանակին և ըստ պայմանագրի պայմանների, ինչպես նաև վարկային/դրամաշնորհային համաձայնագրերի դրույթների; - Պատրաստել վճարման հանձնարարագրերը;
- Մուտքագրել մատակարարներին/կապալառուներին/ խորհրդատուներին կատարվող վճարումների հիմնավորողող փաստաթղթեր հաշվապահական համակարգի մեջ;
- Ստուգել փաստաթղթերը, որոնք հիմնավորում են կապալառուներին եւ ՀՏԶՀ անձնակազմին տրամադրվող վճարումները;
- Ստուգել և համաձայնեցնել գլխավոր գրքում գրանցված հաշվապահական գործարքները բանկային մնացորդների հետ;
- Ապահովել կանխավճարների բանկային երաշխիքների, ապահովագրական վկայագրերի (կամ այլ երաշխիքային արժեթղթերի) ճշգրտությունը և վավերականությունը, ստուգել դրանց համապատասխանությունը պայմանագրերի պայմաններին և ապահովել այդ փաստաթղթերի պահպանումը ապահով վայրում, գրանցել դրանք մատյանում և հետևել գործողության ժամկետին;
- Պատրաստել աշխատավարձի ցուցակը և հաշվարկել համապատասխան հարկային պահումները;
- Գրառումներ վարել մեքենաների վառելիքի և ավտոտեխսպասարկման վերաբերյալ;
- Վարել ՀՏԶՀ հիմնական միջոցների գրանցամատյանը;
- Պատրաստել ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին հաշվետվությունները հարկային տեսչության համար;
- Պատրաստել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային վարկային համաձայնագրով սահմանված հաշվետվություններ՝ ամսական, եռամսյակայի և տարեկան կտրվածքով;
- Վերադասի կողմից տրված աշխատանքի բնույթին վերաբերող հանձնարարականների և աշխատանքների կատարում։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
- Առնվազն 1-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Client-Treasury գանձապետական համակարգով աշխատելու փորձ;
- Միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից (ADB, WB, EBRD, EIB) ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Հաշվապահական ծրագրերով աշխատանքային փորձ;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
Ինքնակենսագրությունները (հայերեն) պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝
r.gharibyan@atdf.am և
k.shahbazyan@atdf.am հասցեներով,
Էլեկտրոնային նամակի “Subject” պատուհանում խնդրվում է կատարել «Հաշվապահ» նշումը:
Նախնական ընտրություն անցած թեկնածուները հարցազրույցի կհրավիրվեն ՀՏԶՀ-ի գրասենյակ:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.