Закрыть Искать работу

Работа и карьера

Переключиться на классический вид Открыть поиск Закрыть поиск
Իրավաբան
Это объявление было просмотрено
Компания: Երևանի Գարեջուր
Локация: Երևան, Армения
Крайний срок: 06 Դեկտեմբերի 2024

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 

«Երևանի Գարեջուր» ՍՊԸ փնտրում է Իրավաբան։ Գործառույթները ներառում են՝ Ներքին և արտաքին պայմանագրերի նախագծերի պատրաստում, ուսումնասիրություն, փոփոխությունների իրականացում, արձանագրությունների կազմում, իրավական ակտերի նախագծերի մշակում, օրենսդրության փոփոխությունների ուսումնասիրություն, մեկնաբանություն, առաջարկությունների և դիտողությունների պատրաստում:
Իրավաբանը ենթարկվում է Գլխավոր տնօրենի տեղակալին:

ОБЯЗАННОСТИ: 

- Մասնակցել Ընկերությունում իրավական աշխատանքների մեթոդական ղեկավարման իրականացմանը, Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներին ցույց տալ իրավական օգնություն` տարատեսակ իրավական փաստաթղթերի նախապատրաստման և ձևակերպման գործում, բողոքների մերժման դեպքում մասնակցել հիմնավորված պատասխանների պատրաստմանը;
- Մասնակցել տնտեսական և այլ պայմանագրերի կնքման, դրանց իրավական փորձաքննության անցկացման, համաձայնությունների և կոլեկտիվ պայմանագրերի պայմանների մշակման աշխատանքներին, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ հարցերի քննարկմանը;
- Բողոքների (գանգատների) պատասխանները նախապատրաստելու նպատակով վերահսկողություն իրականացնել կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համապատասխան տեղեկանքներ, հաշվարկներ, պարզաբանումներ և այլ նյութեր ժամանակին ներկայացնելու նկատմամբ;
- Մասնակցել ընկերության գործունեության ընթացքում ծագած իրավական հարցերի ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստմանը;
- ՀՀ օրենսդրության և դրանց մեջ կատարվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկացնել ընկերության աշխատողներին, ընկերության պաշտոնատար անձանց ծանոթացնել նրանց գործունեության հետ կապված իրավական ակտերին:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

- Բարձրագույն մասնագիտական իրավաբանական կրթություն;
- Նոր ավարտած թեկնածուները նույնպես կարող են դիմել:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ***@************.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Իրավաբան»):

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

ЗАРПЛАТА: 

160,000 ՀՀ դրամ, առձեռն աշխատավարձ