ТИП ПОЛНОМОЧИЙ: 
Լրիվ դրույք
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 
Եթե դու ունես հաշվապահական կրթություն և գիտելիքներ և արագ ես կողմնորոշվում հաշվետարության մեջ, ապա՝ Կոնցեպտ հյուրանոցում և ռեստորանում կրտսեր հաշվապահի դերը հենց քեզ համար է։ Կրտսեր հաշվապահը պատասխանատու է լինելու Սմարթ ավանում գտնվող Հյուրանոցի և Այցելուների կենտրոնի ամենօրյա հաշվապահական գործառույթների իրականացման համար, այդ թվում՝ հաշիվների դուրսգրում, ապրանքային շարժի վերահսկողություն։
ОБЯЗАННОСТИ: 
- Ապրանքային շարժի վերահսկում և ձևակերպում առևտրային iiko ծրագրում, այդ թվում` ապրանքանյութական արժեքների հաշվառման իրականացում, ստացված հաշիվների ստուգում, մուտքագրում, ելքագրում և այլն,
- Հաշիվների դուրս գրում և ձևակերպում ՀԾ-Հաշվապահ ծրագրում,
- ՀԴՄ վաճառների և վերադարձի կտրոնների վերահսկում և ձևակերպում ՀԾ-Հաշվապահ ծրագրում,
- Գույքագրված ապրանքանյութական արժեքների մնացորդների համեմատում և անհրաժեշտության դեպքում մասնակցություն գույքագրման պրոցեսին,
- Գույքագրման ժամանակ կամ ըստ անհրաժեշտության ապրանքանյութական արժեքների ժամկետայնության, QR-կոդերի, գնապիտակների ճշտության և առկայության ստուգում,
- Ստացված ապրանքանյութական արժեքների հաշվարկային փաստաթղթերի առկայության և ճշտության վերահսկում,
- Գլխավոր հաշվապահի կողմից այլ հանձնարարությունների իրականացում:
ՔՈ ԹԻՄԸ
Ստանձնելով Սմարթ ավանում գտնվող Հյուրանոցի և Այցելուների կենտրոնի կրտսեր հաշվապահի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ հաշվապահական թիմին և կաշխատես Գլխավոր հաշվապահի անմիջական ղեկավարությամբ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 
Սպասելով քեզից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ․
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ
- ՀԾ-Հաշվապահ ծրագրին,
- iiko ծրագրին,
- MS Office և taxservice.am համակարգերին։
ԴՈՒ ԼԻՆԵՍ
- Մանրուքների նկատմամբ ուշադիր,
- Պատրաստ մասնագիտական զարգացման,
- Պարտաճանաչ և արագաշարժ,
- Ցանկացած իրավիճակում արագ կողմնորոշվող և համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն ունեցող,
- Պարտականությունները ժամանակին և պատասխանատվությամբ կատարող,
- Գործընկերների հետ արդյունավետ համագործակցող և հաղորդակցվող։
ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝
- Նմանատիպ ոլորտում առնվազն 1 տարվա փորձ,
- անգլերենի կամ ռուսերենի իմացություն,
- Հարկային օրենսդրության և ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 
https://coaf.bamboohr.com/careers/201
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
О КОМПАНИИ: 
The Children of Armenia Charitable Fund (COAF) is a non-profit, non-governmental organization that employs community-led approaches aimed at improving the quality of life in rural Armenia, with a particular focus on children and youth. COAF's target development areas are education, healthcare, social and economic development. COAF launched its programs in 2004, starting in one village and expanding to 51 villages in Armavir, Aragatsotn, Lori, Gegharkunik, Shirak and Tavush regions. Since 2015, COAF has developed and started implementing a new vision - Smart Initiative. COAF Smart is designed to advance a generation across the rural world through education that will benefit individuals, societies and the environment. COAF Smart will become an exemplary model of development and will be replicated in other regions and communities throughout Armenia. The first COAF Smart Center was inaugurated on 27 May 2018 near the village of Debet, Lori Region, with an outreach to over 150,000 rural residents.