Закрыть Искать работу

Работа и карьера

Открыть поиск Закрыть поиск
Օպերատոր-գանձապահ - Lunch Cover
Компания:
EvocaBank
Локация: Yerevan, Армения
Срок Подачи Заявок: 18 Дек 2026

Поделиться:

ТИП ПОЛНОМОЧИЙ: 

Օրական 4 ժամ

ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ: 


Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն փնտրում է փորձառու և մոտիվացված Oպերատոր-գանձապահ (Lunch cover) , ով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկում, կբացահայտի նրանց կարիքները և կնպաստի բանկային պրոդուկտների արդյունավետ վաճառքին։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

ОБЯЗАННОСТИ: 

Աշխատանքային պարտականություններ՝

- պոտենցիալ հաճախորդների ներգրավում,
- հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների տրամադրում,
- հաճախորդների սպասարկման իրականացում,
- բանկային պրոդուկտների և ծառայությունների վաճառքների իրականացում,
- հաճախորդների հետ երկարաժամկետ և վստահելի հարաբերությունների ձևավորում:

ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ: 

Ներկայացվող պահանջներ՝

- բարձրագույն կրթություն,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում՝ հաճախորդների սպասարկման ուղղությամբ,
- ՀՀ բանկային օրենսդրության և հաճախորդների սպասարկման գործընթացների գերազանց իմացություն,
- ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
- վաճառքների և հաճախորդների ներգրավման հմտություններ,
- գերազանց հաղորդակցման հմտություններ և գրագետ խոսք,
- հաճախորդակենտրոն և հոգատար մոտեցում,
- արագ սովորելու ցանկություն և կարողություն,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК: 


Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Օպերատոր-գանձապահ (Lunch cover)»։

Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.

О КОМПАНИИ: 


Evocabank ՓԲԸ-ն առևտրային բանկ է Հայաստանում: Ընկերությունը կենտրոնացած է բջջային ծառայությունների զարգացման վրա: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.evocabank.am: