ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ հաստիքով (օրական 8 ժամ, շաբաթական 5 օր)
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
«ԿՆԱՈՒՖ Արմենիա» ՍՊԸ-ն փնտրում է մոտիվացված, ակտիվ պրոֆեսիոնալ թեկնածու առավելագույն անձնական ներգրավվածությամբ Ճարտարագետ/Տեխնիկական Վաճառքի Մասնագետ պաշտոնի համար: Ճարտարագետը/Տեխնիկական Վաճառքի Մասնագետը կներգրավվի ընկերության բոլոր ինժեներական գործողությունների իրականացման մեջ: Բացի այդ, Ճարտարագետը/Տեխնիկական Վաճառքի Մասնագետը պետք է կատարի աշխատանքներ՝ կապված շուկայի ուսումնասիրության, ապրանքների վաճառքի աջակցության և հաշվետվությունների հետ:
ОБЯЗАННОСТИ
: 
- Հաղորդակցվել և համագործակցել պետական մարմինների (Շինարարական կոմիտե, Կրթության նախարարություն), նախագծային և շինարարական կազմակերպությունների և ճարտարապետների հետ՝ չոր պատերի համակարգերի, նյութերի, չափորոշիչների և շինարարական նորմերի ու կանոնների հետ կապված հարցերի շուրջ;
- Հաղորդակցվել և համագործակցել կրթական կազմակերպությունների (համալսարաններ, քոլեջներ և այլն) հետ՝ ճարտարապետների, քաղաքացիական ինժեներների և չոր պատերի համակարգերի տեղադրողների բարձրագույն և նախնական մասնագիտական կրթության հետ կապված հարցերի շուրջ;
- Հավաքել տեղեկատվություն հաճախորդների և նախագծերի վերաբերյալ;
- Տեխնիկական աջակցություն դիլերներին, հաճախորդներին, ճարտարապետներին և տեղադրողներին՝ տրամադրելով տեխնիկական տեղեկատվություն և առաջարկելով համապատասխան KNAUF համակարգեր, նյութեր և լուծումներ;
- Ուսումնասիրել և վերլուծել կատարված աշխատանքի, տեխնիկական տվյալների, ցուցանիշների և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, համակարգել և ամփոփել դրանք, կատարել անհրաժեշտ հաշվարկներ;
- Մշակել և պատրաստել աշխատանքային գրաֆիկներ, պատվերներ, դիմումներ, հրահանգներ, բացատրական նշումներ, քարտեզներ, գծագրեր, այլ տեխնիկական փաստաթղթեր, ինչպես նաև հաստատված ձևերի վերաբերյալ հաշվետվություններ;
- Հավաքագրել մարքեթինգային տեղեկատվություն շուկայից և վաճառքի կետերից։
- Կատարել ընկերության գործադիրի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ։
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Ճարտարագիտական կրթություն (ինժեներ-շինարար), բակալավրի կամ մագիստրոսի աստիճան;
- Հայերեն, ռուսերեն բանավոր և գրավոր գերազանց հմտություններ: Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային գերազանց իմացություն՝ ներառյալ Microsoft Office ծրագրակազմի (Excel, Word և Outlook) ծրագրեր: Auto CAD, Revit ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Ինքնուրույն աշխատելու ունակ անձ բարձր պատասխանատվության զգացումով, ամբողջական նվիրվածությամբ, ով չափազանց ուշադիր է մանրուքների նկատմամբ;
- Անձնական կարգապահություն, բարոյական վարք և գործողությունների արդյունավետություն;
- Խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ;
- Թիմային աշխատակից ՝ լավ հաղորդակցման, բանակցությունների և միջանձնային հմտություններով;
- Մոտիվացված, եռանդուն, գործնական, ճնշման տակ և ինքնուրույն աշխատելու ունակությամբ;
-Արդյունքների համար աշխատող բազմակողմանի զարգացած մարդ՝ բազմաֆունկցիոնալ աշխատանքի կատարման ունակությամբ;
- Լավ առողջական վիճակ, ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն և պատրաստակամություն;
- Նախորդ աշխատանքային փորձը նման պաշտոնում կդիտվի որպես առավելություն;
- B կարգի վարորդական իրավունք ՝ առնվազն 3 տարվա վարորդական փորձով։
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ MS Word կամ Adobe PDF ձևաչափով:
Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը.
- Ընթացիկ ինքնակենսագրություն ` դիմողի 3x4 չափի լուսանկարով ։
Դիմումները պետք է ուղարկել մինչև վերջնաժամկետը ՝
info-am@knauf.com էլ. հասցեին։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը («Ճարտարագետ/ Տեխնիկական Վաճառքի Մասնագետ»):
Վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի:
Пожалуйста, четко укажите в своем заявлении, что вы узнали об этой возможности через Career Center, и укажите URL-адрес нашего веб-сайта - www.careercenter.am. Спасибо.
ЗАРПЛАТА
: 
Սկսած 300,000 ՀՀ դրամից (hաշվարկային) մինչև 500,000 դրամ (hաշվարկային) ` կախված գիտելիքներից և հմտություններից։