TERM: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION: 
«ԷԿԵՆԳ» ՓԲԸ փնտրում է Ավիատոմսերի Վաճառքի Մասնագետ։
RESPONSIBILITIES: 
- Հաստատել և կազմակերպել հաճախորդների հետ պատշաճ հարաբերություններ;
- Կատարել Amadeus, Sabre և այլ համակարգերի միջոցով ավիատոմսերի ամրագրում, դուրսգրում, փոփոխություն, վերադարձ և այլն;
- Իրականացնել ավիատոմսերի գնի մոնիթորինգ և դրանց համադրումը առկա գնային քաղաքականության հետ;
- Կատարել ավիատոմսերի վաճառքի հետ կապված հաճախորդների զանգերի սպասարկում և ապահովել պատշաճ նամակագրություն;
- Տրամադրել հաճախորդներին ավիատոմսերի ընտրության հետ կապված մասնագիտական խորհրդատվություն;
- Կազմել հաշվետվություններ (ըստ գործատուի պահանջի) և կատարել այլ պարտականություններ։
REQUIRED QUALIFICATIONS: 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ավիատոմսերի վաճառքի ոլորտում;
- Համակարգչային գիտելիքներ (MS Word, MS Excel);
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն; այլ օտար լեզվի իմացությունը ողջունելի է;
- Հաղորդակցվելու հմտություններ, բանավոր և գրավոր գերազանց խոսք;
- Լարված իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություն;
- Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում;
- Կամային բարձր հատկանիշներ և նախաձեռնողականություն;
- Ժամանակը արդյունավետ կառավարելու հմտություններ;
- Մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման շարունակական ձգտում։
APPLICATION PROCEDURES: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրություն (CV) և մոտիվացիոն նամակ **@*****.** էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ավիատոմսերի Վաճառքի Մասնագետ»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060464501(503)։ Անհրաժեշտության դեպքում թեկնածուն կհրավիրվի հարցազրույցի։
Please clearly mention in your application letter that you learned of this announcement through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am. Thanks.
REMUNERATION/ SALARY: 
Մրցակցային աշխատավարձ՝ կախված դիմորդի որակավորումից: