ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Թի Էմ Էլ Քոնսալթինգը փնտրում է 1C Ծրագրի Գծով Տնտեսագետ-խորհրդատու:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ուսումնասիրել տարբեր բնագավառներում գործունեություն իրականացնող հաճախորդների գործունեության առանձնահատկությունները, բացահայտել ընկերություններում առկա բիզնես գործընթացներների առանձնահատկությունները;
- Ի հայտ բերել հաճախորդ-ընկերություններում բիզնես գործընթացների ծրագրային լուծումների առանձնահատկությունները, դրանցում առկա խնդիրները, առաջացման պատճառները, մշակել դրանց հաղթահարման և գործարար պրոցեսների բարելավման հնարավոր ուղիներ;
- Կազմել բիզնես գործընթացների ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքներ;
- Առաջադրել և ապա տեստավորել բիզնես գործընթացների ավտոմատացմանան տեխնիկական առաջադրանքի ծրագրային լուծումները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- 1C և 1C ERP համակարգերի իմացություն;
- Հաշվապահական հաշվառման գիտելիքներ;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ կամ 1C ծրագրի մասնագետ;
- Հաճախորդների հետ աշխատելու և հաղորդակցվելու ունակություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Համապատասխան անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@*************.*** էլ. հասցեին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.