ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
TML Consulting-ը փնտրում է 1C/ERP Ծրագրի Գծով Խորհրդատու 1C/ERP ծրագրի մշակման և ներդրման գործընթացն ուղեկցելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ուսումնասիրել տարբեր բնագավառներում գործունեություն իրականացնող հաճախորդների գործունեության առանձնահատկությունները, բացահայտել ընկերություններում առկա բիզնես գործընթացներների առանձնահատկությունները;
- Ի հայտ բերել հաճախորդ-ընկերություններում բիզնես գործընթացների ծրագրային լուծումների առանձնահատկությունները, դրանցում առկա խնդիրները, մշակել դրանց հաղթահարման և գործարար պրոցեսների բարելավման հնարավոր ուղիները;
- Կազմել բիզնես գործընթացների ծրագրային ապահովման տեխնիկական առաջադրանքները;
- Առաջադրել և ապա թեստավորել բիզնես գործընթացների ավտոմատացման տեխնիկական առաջադրանքերի ծրագրային լուծումները:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- 1C 8.3/ ERP համակարգերի իմացություն;
- Բարձրագույն կրթություն;
- Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel;
- Ռուսերենի լավ իմացություն;
- Հաճախորդների հետ աշխատելու և հաղորդակցվելու ունակություններ;
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն;
- Ճկուն տրամաբանություն և արագ սովորելու ունակություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV-ն ****@*************.*** էլեկտորնային հասցեին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.