ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը իր ծրագրերի իրականացման համար փնտրում է վերահսկող ինժեներ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Պարբերաբար այցելել շինհրապարակներ, որի ընթացքում ստուգվում են կատարված շինարարական և մոնտաժային բոլոր աշխատանքների որակը և տեխնոլոգիական հերթականությունը, նրանց համապատասխանությունը նախագծա-նախահաշվային փաստաթղթերին, շինարարական նորմերին և կանոններին (խրամուղու խորություն, խրամուղու լայնություն, ավազի նախապատրաստական և պաշտպանիչ շերտերի տեղադրում, խողովակաշարի տեղադրում, խրամուղու հետլիցք և տոփանում, խճի նախապատրաստական շերտի և ասֆալտի ծածկույթի տեղադրում, խողովակաշարի փորձարկում, խողովակաշարի վարակազերծում և լվացում, ջրաչափական հորերում ջրաչափական հանգույցի տեղադրում և այլն);
- Ստուգել շինարարությունում օգտագործվող նյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների որակը հաստատող սերտիֆիկատների, տեխնիկական անձնագրերի և լաբորատոր փորձարկումների արդյունքների գոյությունը;
- Իրականացնել խրամուղիների զննման, թաքնված աշխատանքների, խողովակաշարերի փորձարկման, ախտահանման և լվացման ակտերի ստուգում և ընդունում;
- Հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ պարբերաբար ցուցումներ և հրահանգներ տալ Կապալառու կազմակերպությանը և Խորհրդատուին;
- Ստուգել և ընդունել կատարողական ակտերը;
- Ստուգել և ընդունել փոփոխված պատվերները;
- Պարբերաբար կազմակերպել քննարկումներ Կապալառու կազմակերպության, Խորհրդատուի և Շահագործող ընկերության ներկայացուցիչների հետ;
- Համակարգել Կապալառու կազմակերպության և Խորհրդատուի (Նախագծում, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, հեղինակային հսկողություն) աշխատանքները;
- Իրականացնել սահմանված կարգով շինարարական աշխատանքների ավարտը փաստագրող ակտերի («Ըստ էության» ավարտի վկայագիր, Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, Ավարտական ակտ /Շահագործման թույլտվություն/ ընդունման-հանձնման աշխատանքների համակարգում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Շինարար-ճարտարագետի բարձրագույն կրթություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ նախագծման և շինարարության վերահսկման բնագավառում;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, AutoCAD);
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *.*********@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Վերահսկող Ինժեներ 2»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) մինչև 2015թ. դեկտեմբեր ամիսը գործել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (ՀՍՆՀ) անվան տակ: ՀՍՆՀ ստեղծվել է 1996թ., հաջողությամբ ավարտել է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երեք վարկային ծրագրեր` 1996-2000թթ. ՀՍՆՀ I (վարկ 2784-AM), 2000-2006թթ.` ՀՍՆՀ II (վարկ թիվ 3348-AM) և 2006-2015թթ.` ՀՍՆՀ III Ծրագիրն իր հիմնական վարկային ֆինանսավորմամբ (վարկ թիվ 4238-AM) և երեք լրացուցիչ ֆինանսավորումներով (4548-AM, 7847-AM և 5071-AM): ՀՍՆՀ իր գործունեության 20 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 900 փոքրամասշտաբ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր:
Նկատի ունենալով ՀՍՆՀ-ի արդյունավետ գործունեությունը փոքրածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման գործում, ՀՀ Կառավարությունը որոշել է շարունակել հիմնադրամի գործունեությունը և աստիճանաբար անցնել դեպի ավելի լայնածավալ միջհամայնքային ենթածրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի #1521-Ն որոշման համաձայն, Սոցիալական ներդրումների հիմնադրամը վերակազմավորվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի: Այն գործում է որպես ինքնավար հաստատություն, որը ղեկավարվում է Խորհրդի կողմից: