ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փնտրում է աշխատակից՝ Մեթոդական աջակցության վարչության պետի /41-27.5-Ղ3-1/ թափուր պաշտոնի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Մշակել ոլորտին առնչվող քաղաքականությունների ու օրենսդրական դաշտի ուսումնասիրության պլան;
- Հաստատել կազմված գործողությունների ծրագիրը;
- Ուսումնասիրել ոլորտին առնչվող քաղաքականություններն ու օրենսդրական դաշտն ու մշակել ապացույցների վրա հիմնված հակակոռուպցիոն հանձնարարականներ ու առաջարկություններ;
- Կոռուպցիոն ռիսկերի գնահատման միջոցառման շրջանակներում մշակել եզրակացություններ և կոռուպցիոն ռիսկերի վերահսկմանն ուղղված առաջարկ-ծրագրեր պետական գերատեսչությունների կատարման համար;
- Գնահատել գերատեսչությունների գործունեությունը առկա բովանդակային ու ֆինանսական կարգավորումների նկատմամբ, մշակել արձանագրություններ առաջարկություններով;
- Մշակել և հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել կատարելագործմանն ուղղված միջոցառումների և փոփոխությունների նախագծեր;
- Ստուգել հանձնաժողովի, ինչպես նաև գերատեսչությունների կողմից ներկայացվող առաջարկությունների ու նախաձեռնությունների (ներառյալ այնպիսիք, որոնք առնչվում են իրավական, ֆինանսական, քաղաքականության իրագործման հետ) համապատասխանությունը օրենսդրությանը;
- Ուսումնասիրել բոլոր տեսակի քաղաքականությունների, կանոնակարգերի ու այլ փաստաթղթերի բովանդակությունը ու ներկայացնել առաջարկությունների նախագծեր դրանցում կոռուպցիայի նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու ուղղությամբ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն; մասնագիտություն 042101.00.6 կամ 042101.00.7 - իրավագիտություն կամ բիզնես վարչարարություն կամ ֆինանսներ կամ տնտեսագիտություն ոլորտներում;
- Հանրային ծառայության առնվազն 3 տարվա ստաժ կամ 4 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի կամ ֆինանսավարկային կամ տնտեսագիտության բնագավառում` 4 տարվա աշխատանքային ստաժ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են անցնել հետևյալ հղումով՝
https://cso.gov.am/internal-external-competitions/934/view ։ Հարցերի դեպքում զանգահարել՝ 012 77 77 24 հեռախոսահամարով։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
310, 858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)։
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 
ՀՀ քաղաքացիություն ունեցող անձիք
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Պաշտոնի անձնագիր՝
https://cso.gov.am/competitions/934/position-detail/ ։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման քաղաքականությունը իրականացնող մարմինը և այս համատեքստում՝ իրականացնում է պետական պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման գործընթացը, վերջինիս վերահսկողությունը, քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր, իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրեր, մշակում է կոռուպցիայի կանխարգելման ծրագրեր և դրանք ներկայացնում է Կառավարություն, մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ, կազմում է իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և դրանց իրականացման միջոցառումների ծրագիր, իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրություն և տրամադրում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ, իրականացնում է հանրային ծառայողների վարքագծի կանոնների մշակման աշխատանքները և վերջինիս վերահսկողությունը: