ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Էն Էռ Էմ (Natural Resource Management) ՓԲԸ փնտրում է Ադմինիստրատիվ օգնական:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կազմակերպել ներքին և արտաքին հաղորդակցությունը (էլեկտրոնային, հեռախոսային ամենօրյա հաղորդակցություն);
- Աջակցել և կոորդինացնել գրասենյակային աշխատակիցների աշխատանքների իրականացումը (սքան, տվյալների մուտքագրում, թարգմանություններ, գործառնական փաստաթղթերի պատրաստում);
- Կատարել թարգմանություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձ ադմինիստրատիվ, հաղորդակցության, ներքին և արտաքին հարաբերությունների ոլորտում;
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն;
- Microsoft Office (Outlook, Word, Excel, PowerPoint) փաթեթի իմացություն;
- Էլեկտրոնային սարքավորումներից օգտվելու կարողություն (ֆաքս, սքան և այլն);
- Նամակներ, հաշվետվություններ գրելու, գրավոր փաստաթղթեր կազմելու կարողություն;
- Ակտիվ և վերլուծական մտածողություն, առաջնահերթությունների կառավարման կարողություն, կազմակերպվածություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և կարգապահություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@***.** էլ. հասցեին՝ նամակի վերնագրում նշելով հաստիքի անվանումը։ Պահանջներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.