ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք (երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Քլաուդ 7» Սպա Կենտրոնը փնտրում է ադմինիստրատիվ օգնական:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Պատասխանատու լինել տվյալների բազայի լիարժեք և ճշգրիտ ապահովման համար;
- Լինել կապող օղակ վաճառքի և սպասարկման աշխատակազմի և հաշվապահության միջև;
- Կատարել վերլուծություններ և կազմել հաշվետվություններ ընկերության ընթացակարգերին համապատասխան;
- Ապահովել ընկերության գործարքների ծրագրային ձևակերպումների ճշգրտությունը;
- Վարել ընկերության դրամական հոսքերի հաշվետվությունը;
- Արդյունավետ համագործակցել ընկերության այլ բաժինների հետ՝ հաշվապահություն, մարզչական կազմ, ադմինիստրացիա և այլն;
- Կատարել այլ աշխատանքներ, որոնք կօգնեն ընկերությանը հասնել նպատակներին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում;
- MS Excel-ի խորացված իմացություն և կիրառման մեծ փորձ;
- Հայերենի վարժ բանավոր և գրավոր տիրապետում;
- Պատասխանատվության բարձր մակարդակ;
- Անկաշկանդ հաղորդակցման ունակություններ;
- Գերազանց անալիտիկ հմտություններ և ուշադրություն մանրուքներում;
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն և սթրեսադիմացկունության բարձր մակարդակ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **************@*****.*** էլ․ հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ադմինիստրատիվ օգնական»)։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Կախված թեկնածուի փորձից: