ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է ադմինիստրատիվ օգնական:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կազմել և կոորդինացնել Երեմյան ակադեմիայի աշխատանքային գրաֆիկը;
- Աջակցել դասընթացների և տարատեսակ միջոցառումների կազմակերպման հարցերում;
- Աշխատակազմին տրամադրել օժանդակություն տարբեր ադմինիստրատիվ հարցերում;
- Կազմակերպել դասախոսների գրաֆիկը;
- Դիմավորել այցելուներին և տրամադրել ճշգրիտ ինֆորմացիա;
- Համակարգել կազմակերպչական հարցերը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է լեզվաբանական;
- Առնվազն 2 տարվա նմանօրինակ աշխատանքային փորձ;
- MS Office (Word, Excel) փաթեթի իմացություն;
- Հայերենի, անգլերենի, ռուսերենի լավ իմացություն;
- Ադմինիստրատիվ գրագրության, նամակագրության հմտություններ;
- Արագ կողմնորոշվելու ունակություն, կազմակերպչական հմտություններ;
- Սթրեսակայունություն, ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ;
- Բարեկիրթ վարվելաձև, տեղեկատվության ճկուն ներկայացման հմտություններ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը **@****************.*** էլ. հասցեին` նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ադմինիստրատիվ օգնական»)։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.