ԴՐՈւՅՔ՝ 
Կես դրույք (օրընդմեջ, 10:00-19:00)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Այա Մարիա» առողջարանը փնտրում է թեկնածու Ադմինիստրատորի թափուր հաստիքի համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Պատասխանել հեռախոսազանգերին և նամակներին;
- Վարել նամակագրություն;
- Ընդունել և սպասարկել հյուրերին;
- Տրամադրել լիարժեք տեղեկատվություն առողջարանի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ;
- Իրականացնել այլ անհրաժեշտ աշխատանքային գործառույթներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Համապատասխան աշխատանքային փորձ;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում;
- Համակարգչային հմտություններ (Word, Excel, PDF, PowerPoint);
- Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն;
- Շփման հմտություններ;
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն;
- Լարված իրադրություններում աշխատելու ունակություն;
- Թիմում աշխատելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ինքնակենսագրական (CV) ուղարկել *********@********.** էլ. փոստին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ադմինիստրատոր»): Երիտասարդ աղջիկների ու կանանց դիմելը խրախուսվում է:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Սկսած 80,000 ՀՀ դրամից (առանց հարկերի)
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Քանի որ առողջարանը գտնվում է Ձորաղբյուրում, ցանկալի է, որ դիմեն Նոր Նորքի, Ավանի, Ջրվեժի և Կոտայքի մարզի բնակիչներ: