ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ռոսնեֆտ-Արմենիա ՓԲ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բարձրակարգ մասնագետի՝ անձնակազմի կառավարման բաժնի ղեկավարի թափուր հաստիքի համալրման նպատակով:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ապահովել ընկերության կադրային գործավարությունը՝ ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում;
- Ապահովել ընկերության կազմակերպական կառուցվածքի, հաստիքացուցակի կազմումն ու վարումը;
- Ապահովել ընկերության կադրային բնույթի փաստաթղթերի (նորմատիվային ակտերի) կազմումը և դրանց շրջանառությունը. կազմել աշխատանքային պայմանագրեր, լրացուցիչ համաձայնագրեր, նյութական պատասխանատվության պայմանագրեր, ինչպես նաև ծանուցումներ, անհատական իրավական ակտեր՝ ՀՀ օրենսդությանը համապատասխան;
- Սահմանված ժամկետներում կազմել ընկերության աշխատակիցների աշխատաժամանակի տեղեկագրերը;
- Կազմել արձակուրդների ժամանակացույցը, ըստ որի վերահսկել արձակուրդների օգտագորուծումը;
- Կազմել կարգապահական և նյութական պատասխանատվության կիրառման վերաբերյալ փաստաթղթեր;
- Համագործակցել հաշվապահական բաժնի հետ՝ աշխատանքի վարձատրությանը առնչվող հարցերի շրջանակում;
- Աշխատողների համար մշակել մոտիվացիայի և սոցիալական նպաստների համակարգ;
- Պլանավորել աշխատակազմի աշխատավարձի վարձատրությանն ուղղված ծախսերը և կազմել նախահաշիվներ (աշխատավարձի ֆոնդ, հարկեր, սոցիալական նպաստներ), իրականացնել բյուջեի պլանավորում, վերլուծություն, կատարման վերահսկում;
- Մշակել ընկերության ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթեր և ապահովել աշխատակազմի ծանոթացումը դրանց հետ;
- Պատրաստել հաշվետվություններ (պարբերաբար և ըստ անհրաժեշտության), տեղեկանքներ, անձնակազմի փաստաթղթերի պատճեններ ըստ պահանջի;
- Վերլուծել և գնահատել ընկերության կադրերի պահանջարկը, ուսումանասիրել աշխատաշուկան` անհրաժեշտ կադրերի ապահովման հնարավոր աղբյուրների բացահայտման համար;
- Ապահովել ընկերությանը՝ համապատասխան որակավորում ունեցող կադրերով;
- Վարել հարցազրույցներ, անցկացնել թեստեր և այլ միջոցառումներ աշխատակազմի մասնագիտական հմտությունների, սոցիալ-հոգեբանական որակների, ինչպես նաև թափուր պաշտոնների թեկնածուների որոշման համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում;
- ՀՀ աշխատանքային օրենսդրության գերազանց իմացություն;
- Համակարգչային գերազանց գիտելիքներ (MS Word, MS Excel, MS Power Point);
- Ռուսաց լեզվի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ);
- Կազմակերպչական և վերլուծական հմտություններ;
- Թիմում աշխատելու հմտություններ;
- Տարբեր իրավիճակներում աշխատելու, խնդիրներն արդյունավետ լուծելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **********@***************.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Անձնակազմի Կառավարման Բաժնի Ղեկավար»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.