ԴՐՈւՅՔ՝ 
Կես դրույք (երկուշաբթի-ուրբաթ)
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ջիվան Ռեստորանը փնտրում է Անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ՝ Ընկերության կադրային գործավարության բնականոն ընթացքն ապահովելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել Ընկերության կադրային գործավարությունը;
- Լրացնել և թարմացնել յուրաքանչյուր աշխատողի մասով անձնական գործը;
- Կազմել աշխատանքային պայմանագրեր և ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր;
- Կազմել և վարել աշխատաժամանակի հաշվարկ;
- Իրականացնել հայտարարությունների կազմում, հրապարակում, նոր կադրերի հավաքագրում;
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել **************@*****.*** էլ. հասցեին, նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ»)։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Կախված աշխատանքային փորձից: