ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«You Can» լեզուների կենտրոնը փնտրում է ակտիվ, ուրախ, դրական թեկնածու, որը գերազանց տիրապետում է անգլերենին և սիրում է սովորեցնել՝ անգելերենի ուսուցչի թափուր աշխատատեղը զբաղեցնելու նպատակով: Դասընթացները անցկացվում են ժամանակակից նորագույն գրքերով:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Վարել անգլերենի առկա, ինչպես նաև հեռավար դասեր;
- Ցուցաբերել համբերատար և ըմբռնող վերաբերմունք ուսանողների նկատմամբ;
- Լինել պարտաճանաչ, պունկտուալ, հաճախել առանց ուշացումների;
- Դասերն անցկացնել՝ հնարավորինս ուրախ և ընկերական մթնոլորտ ստեղծելով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն լեզվաբանական կրթություն անգլերեն լեզվի մասնագիտությամբ;
- Գրավոր և բանավոր անգլերենի գերազանց իմացություն; հայերեն լեզվի և քերականության գերազանց իմացություն; ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է;
- Գրագետ խոսակցական հմտություններ;
- Գրագետ սովորեցնելու հմտություններ;
- Տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելու և շփվելու հմտություններ;
- Տարբեր տարիքային խմբերի հետ ժամանակակից նորագույն գրքերով անգլերենի խմբակային դասեր անցկացնելու առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Տարբեր տարիքային խմբերի հետ ժամանակակից նորագույն գրքերով անգլերենի անհատական դասեր անցկացնելու առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Տարբեր տարիքային խմբերի հետ ժամանակակից նորագույն գրքերով անգլերենի օնլայն դասեր անցկացնելու առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- Լեզվի կրող (native speaker) լինելը կդիտվի որպես առավելություն;
- MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel);
- Համբերատար աշխատելու հմտություն;
- Թիմում աշխատելու և այնտեղ ուրախ, աշխույժ ու ընկերական մթնոլորտ ստեղծելու ունակություն;
- Ժամանակի կառավարման հմտություն;
- Նոր գիտելիքներ ստանալու, սովորելու ձգտում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց Ինքնակենսագրությունը ******.********.******@*****.*** էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Անգլերենի ուսուցիչ»)։ Կազմակերպությունը կապ կհաստատի միայն համապատասխան որակավորում ունեցող դիմորդների հետ։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Պայմանագրային