ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Հայաստանի Հանրապետությունում Կայունացման և Զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում փնտրվում է Անհատ խորհրդատու՝ էլեկտրոնային առողջապահական համակարգ տվյալների մուտքագրման վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Մշակել հաշվետվողական ձևեր էլեկտրոնային առողջապահական համակարգում ներդնելու համար;
- Մշակել վերապատրաստման դասընթացի ուսումնական պլան;
- Մշակված կրթական ձեռնարկի հիման վրա (
https://tinyurl.com/healthpiu-content) ստեղծել Power Point պրեզենտացիա՝ վերապատրաստման դասընթացների ժամանակ կիրառելու համար;
- Ըստ սահմանված ժամանակացույցի՝ իրականացնել վերապատրաստման դասընթացներ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի ԱԱՊ օղակի բժիշկների, բուժհաստատությունների օպերատորների և ղեկավար անձնակազմի համար․
- բոլոր 3 մարզերում վերապատրաստման դասընթացները նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ 22 խմբում;
- յուրաքանչյուր խմբի հետ 1 դասընթաց՝ 6 ակադեմիական ժամ տևողությամբ;
- յուրաքանչյուր խմբում նախատեսվում է ներառել շուրջ 20 մասնակից;
- Վերապատրաստման դասընթացներից հետո՝ տվյալ բնակավայրում սքրինինգային հետազոտությունների իրականացման ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում առցանց կամ հեռախոսով տրամադրել խորհրդատվություն էլեկտրոնային առողջապահական համակարգում տվյալների մուտքագրման հետ կապված;
- Իրականացնել վերապատրաստման դասընթացի արդյունավետության գնահատում` նախապես հաստատված հարցաթերթի միջոցով։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն տեխնիկական կամ հումանիտար կրթություն;
- Դասավանդման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ;
- Էլեկտրոնային առողջապահության համակարգերի տիրապետման առնվազն 5 տարվա փորձառություն;
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություններ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված խորհրդատուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը (cover letter) ***********@*********.** և ****@*********.** էլ․ փոստերին, վերնագրում հստակ նշելով (“Individual Consultant-Trainer (E-health), NCDPCP/IC/A-C/020-06”)։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Մրցակցային
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
25 ամսվա ընթացքում 27 մարդ/օր
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ն հիմնադրվել է 1999 թվականին, իսկ պետական հիմնարկի կարգավիճակ է ստացել ՀՀ Կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ին թիվ 765 որոշման համաձայն: ՀՀ ԱՆ ԱԾԻԳ ՊՀ-ն աջակցում է ՀՀ Առողջապահության նախարարությանը և պատասխանատու է առողջապահական ծրագրերի ընդհանուր համակարգման, պլանավորման, կառավարման, վերահսկման, ներառյալ գնումների ու ֆինանսական գործառույթների իրականացման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել
https://healthpiu.am։