ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Սույնով ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն հրավիրում է Անհատ խորհրդատուի՝ շրջակա միջավայրի և սոցիալական պահպանման աջակցության և համակարգման նպատակով, միանալու թիմին։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Համագործակցելով թիմի մյուս անդամների հետ՝ ապահովել ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատությունների արդիականացման/ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատումը՝ համաձայն յուրաքանչյուր օբյեկտի համար մշակված Շրջակա միջավայրի կառավարման պլանների, նրանց համապատասխանությունը «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրում ընդգրկված Շրջակա միջավայրի կառավարման կառուցվածքին (EMF) և ծրագրով հաստատված Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի պահպանման քաղաքականությանը;
- Համագործակցելով թիմի մյուս անդամների հետ՝ ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատություններում շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել տարեկան հանրային քննարկումներ ընթացիկ աշխատանքների իրականացման արդյունքների վերաբերյալ՝ ներգրավելով բնակչության խոցելի խմբերին;
- Իրականացնել այցելություններ ծրագրերում ընդգրկված առողջապահական հաստատությունների շինհրապարակներ՝ բնապահպանական և սոցիալական մոնիտորինգի, բողոքների լուծման մեխանիզմի և գենդերային բռնության ռիսկերի կառավարման համակարգման նպատակով;
- Գրանցել շինհրապարակ կատարած այցերի արդյունքները, բացահայտված բնապահպանական խնդիրներն ու առաջարկությունները, առկա խնդիրների լուծման առաջընթացը: Ապահովել ներկայացվող բնապահպանական մոնիտորինգի ամսական հաշվետվությունների որակը, ներառյալ լուսանկարները՝ ըստ մշակված ձևաչափի;
- Իրականացնել բողոքների լուծման մեխանիզմի կառավարում, ներառյալ ծրագրի շրջանակներում առաջացած սոցիալական, այդ թվում գենդերային, բողոքների/ հարցումների գրանցումն ու արձագանքումը;
- Շինարարական աշխատանքներ իրականացնող Կապալառու կազմակերպության անձնակազմին ներկայացնել Վարքականոնագիրը, ապահովել անձնակազմի ծանոթացումը վերջինիս հետ;
- Շինարարական աշխատանքներ իրականացնող Կապալառու կազմակերպության անձնակազմի շրջանում գենդերային խնդիրների վերաբերյալ կազմակերպել դասընթացներ՝ ներկայացնելով պրեզենտացիա, ինչպես նաև իրականացնել գիտելիքի ստուգման հարցումներ դասընթացից հետո:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձառություն բնապահպանության ոլորտում;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների մասնագիտական բավարար իմացություն;
- Microsoft Office, մասնավորապես Word, Excel ծրագրերի գերազանց իմացություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված խորհրդատուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը (cover letter) ***********@*********.** և ****@*********.** էլ․ փոստերին` վերնագրում հստակ նշելով "Environmental and Social Specialist, CR4/B-C/IC/037-21”։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Մրցակցային
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 
Բոլոր խորհրդատուները, որոնք համապատասխանում են նշված պահանջներին