ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Ծառայություն
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
.
Ա․ Մշակել առաջնորդության վերաբերյալ ուսումնական ծրագիր և մոդուլ՝ ներառելով, սակայն չսահմանափակվելով հետևյալ թեմաներով.
- Առաջնորդության հմտություններ
- Ռազմավարական մտածողություն և ազդեցություն
- Համայնքի մոբիլիզացում
- Հանրային մասնակցություն
- Ուսուցման գործընթացի ինքնագնահատում
- Փափուկ/կյանքի հմտություններ
- Ոչ ֆորմալ կրթություն
- Քոուչինգ և մենթորություն
Բ․ Մշակված մոդուլների հիման վրա ստեղծել առաջնորդության և սոցիալական ազդեցության սկզբունքների վերաբերյալ էլեկտրոնային դասընթաց։ Առաջարկել հարթակ դասընթացը տեղադրելու համար և համապատասխանեցնել դասընթացը հարթակի պահանջներին (անհրաժեշտության դեպքում ներգրավելով էլեկտրոնային դասընթացներ մշակող մասնագետի)։ Հարթակի վերջնական ընտրությունը կիրականացվի «STRIVE» թիմի ներգրավվածությամբ:
Գ․ Անցկացնել դասընթացավարների հնգօրյա վերապատրաստում (ToT) 11 երիտասարդների/կամավորների/ակտիվ քաղաքացիների համար։ Վերապատրաստումը նաև կներառի առցանց քոուչինգ և անհատական աջակցություն 3 ամսվա ընթացքում՝ օժանդակելու կամավորների ներգրավվածությանը, նոր կապերի հաստատման հնարավորություններին և հմտությունների կիրառմանը։
Դ․ Աջակցել վերապատրաստված անձանց հավաքագրելու 132 երիտասարդների առաջնորդության էլեկտրոնային դասընթացը, անցանց վերապատրաստման դասընթացը և քոուչինգն անցնելու նպատակով:
Ե․ Տրամադրել վերջնական փաթեթը՝ էլեկտրոնային դասընթացը և մոդուլները (հայերեն, էլեկտրոնային տարբերակ, որը կներառի նաև լրացուցիչ նյութեր և հղումներ ռուսերեն/անգլերեն ուսուցման համար):
Ծանուցում․ Վերապատրաստումները կանցկացվեն ոչ ֆորմալ կրթության սկզբունքների և գործիքների հիման վրա՝ պահպանելով ամբողջական մոտեցումը, ապահովելով ուսուցողակենտրոն, հարմարեցված և մասնակցային լինելը: Անցանց վերապատրաստումը կառաջարկի ինտերակտիվ սեսիաներ, ինչպիսիք են թիմերի կառուցման վարժություններ, աշխատանքային հանդիպումներ, խմբային աշխատանքներ, վերլուծելու (reflection) սեսիաներ, դեպքի ուսումնասիրում, սիմուլյացիոն խաղեր և ուսուցման սեսիաներ, որոնք օգտագործում են մասնակիցների առկա ռեսուրսները (օրինակ․ Բաց տարածքի տեխնոլոգիա): Մշակված էլեկտրոնային դասընթացը և մոդուլները հասանելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ/ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
I. Պայմանագրի կնքման օրվանից 15 օր անց. Նախնական հաշվետվություն՝ ժամանակացույց, աշխատանքային պլան, շահառուների, գործընկերների ցանկ (Պայմանագրի ընդհանուր գումարի 20%-ի վճարում)
II. Պայմանագրի կնքման օրվանից 2 ամիս անց. Մշակված ուսումնական ծրագիր և մոդուլ էլեկտրոնային դասընթացի հաշվետվություն, էլեկտրոնային դասընթացի հարթակ (Պայմանագրի ընդհանուր գումարի 30% վճարում)
III. Պայմանագրի կնքման օրվանից 2,5 ամիս անց. Էլեկտրոնային դասընթացի ադապտացում և հնգօրյա վերապատրաստումների անցկացում (Պայմանագրի ընդհանուր գումարի 30% վճարում)
IV. Պայմանագրի կնքման օրվանից 3,5 ամիս անց. Քոուչինգ և վերապատրաստվածների աջակցություն երիտասարդների հավաքագրման և վերապատրաստման համար (Պայմանագրի ընդհանուր գումարի 10% վճարում)
V. Պայմանագրի կնքման օրվանից 4 ամիս անց. Վերջնական փաթեթի և հաշվետվության ներկայացում (Պայմանագրի ընդհանուր գումարի 10% վճարում)
Ծանոթություն․ Նախատեսված աշխատանքի վճարումը կկատարվի հաշվետվության հանձնման ընդունման ակտը ստորագրելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն;
- Առաջնորդության հմտությունների մասին գերազանց գիտելիքներ;
- Դասընթացավարի փորձ ոչ ֆորմալ կրթության ոլորտում (առնվազն 3 տարի);
- Մոդուլներ մշակելու փորձ;
- Դասընթացավարների վերապատրաստման (ToT) պլանավորման և անցկացման փորձ;
- Էլեկտրոնային դասընթացների ստեղծման փորձ (կդիտվի որպես առավելություն);
- Միջազգային նախագծերում աշխատելու փորձ;
- Հայերենի գերազանց իմացություն;
- Գրելու գերազանց հմտություն;
- Վերլուծական գերազանց հմտություն;
- Հաղորդակցման գերազանց հմտություն;
- Անհատական և թիմային աշխատանքի կարողություն;
- Անգլերենի իմացությունը ցանկալի է:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
- Մանրամասն գրավոր CV Europass ձևաչափով;
- Նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների օրինակների ներկայացում էլեկտրոնային տարբերակով, առկայության դեպքում` հղումներով;
- Նախատեսված աշխատանքի մշակման գործողությունների հակիրճ նկարագիրը՝ ներառյալ բյուջեն և ժամանակացույցը;
- 1-2 երաշխավորների կոնտակտներ (ներառյալ նախորդ գործատուն):
Հայտադիմումներն ուղարկելու համար անցեք հետևյալ հղմամբ՝
https://neareast.bamboohr.com/careers/424?source=aWQ9MTc%3DԿապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ՝ 
Փորձագետ (անհատ կամ թիմ)
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի համար. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագիրը նպատակ ունի բարելավելու Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները: Ծրագիրն իր մեջ ներառում է տարբեր բաղադրիչներ, ինչպիսիք են ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների բարելավում, նպատակային ֆինանսական աջակցություն, ոչ ֆորմալ խմբերի կողմից սոցիալական ինովացիոն ծրագրերի իրականացում, ՔՀԿ-ների միջև ցանցերի և համագործակցության ուժեղացում, կամավորության խթանում: