ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Կարճաժամկետ Դասընթացի Կազմակերպման և Անցկացման Մրցույթ
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
«Մարդասիրական օգնություն և Լեռնային Ղարաբաղի փախստականների ներգրավում» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), Հայկական բարեգործական ընդհանուր միության (այսուհետ՝ ՀԲԸՄ) կողմից 2019թ. Արցախում մեկնարկած «Սովորի՛ր և վաստակի՛ր Արցախում» ծրագրի տրամաբանական շարունակությունն է:
Ծրագիրն իրականացվում է ՀԲԸՄ-ի կողմից՝ HEKS/EPER Շվեյցարիայի եկեղեցու օգնության կազմակերպության օժանդակությամբ։
Մրցույթի հիմնական նպատակն է Հրազդան քաղաքում կազմակերպել և անցկացնել կարի արտադրության ոլորտի, այդ թվում՝ դերձակի մասնագիտական կարճաժամկետ դասընթաց ՝ 130 ժամ տևողությամբ՝ շեշտադրելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը՝ Արցախից բռնի տեղահանված, Կոտայքի մարզում բնակվող անձանց համար։
Ծառայություն մատուցող կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները ներառում են՝
- Կոտայքի մարզում գործող կարի արտադրության ոլորտի
գործատուների կողմից ներկայացվող թափուր աշխատատեղերի առկայություն,
- Դասընթացից առաջ իրազեկման կողմնորոշիչ հանդիպումների անցկացում դիմորդների հետ՝ գործատուի մասնակցությամբ,
- Դասընթացին դիմորդների մասնակցության հաշվառում, Դասընթացի ավարտին շրջանավարտներին ավարտական վկայականի տրամադրում։
- Գրանցված բոլոր դիմորդների համար կազմակերպված է տեղեկատվական կողմնորոշիչ հանդիպում,
- Դասընթացի մասնակիցներն ապահովված են դերձակի մասնագիտական դասընթացների տեսական և գործնական աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, այդ թվում՝ անհատական աշխատանքային միջավայր, նյութեր և պարագաներ։
- Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացել են ավարտական հավաստագրեր։
- Մասնակիցների համար կազմակերպված են հանդիպումներ ոլորտային գործատուների հետ։
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 
- Կարուձևի ոլորտում մասնագիտական կարճաժամկետ ուսուցում իրականացնելու իրավունք և փորձառություն Կոտայքի մարզում;
- Դերձակի ուսուցման դասընթացն անցկացնելու համար մասնագիտացված և հարմարեցված տարածքի առկայություն;
- Ուսուցման դասընթացը միաժամանակ մինչև 15 մասնակցի ներգրավմամբ անցկացնելու պայմաններ և հնարավորություն, այդ թվում՝
ա) Ուսումնական տարածք 96քմ
բ) 15 աշխատանքային տեղ միաժամանակյա աշխատանքի համար,
գ) Առնվազն 15 մասնագիտական կարի մեքենայի առկայություն,
դ) Օդափոխության համակարգ,
ե) Հակահրդեհային համակարգի առկայություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել առաջարկնեը՝ ***********.****@****.** էլ․ հասցեին։ Նամակի առարկա բաժնում նշել մրցույթի անվանումը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2024 թ․ հուլիսի 29, տեղական ժամանակով 18։00 ("Արցախից Բռնի Տեղահանված, Կոտայքի Մարզում Բնակություն Հաստատած Անձանց Կարի Արտադրության Ոլորտի «Դերձակ» Մասնագիտությամբ Կարճաժամկետ Դասընթացի Կազմակերպման և Անցկացման Մրցույթ")։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
Հայտարարություն - Call for proposal, sewing training.docx