ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Թենդեր
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
Որպես «Կանաչ Արեգակ» հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-տնտեսական ներառումը կանաչ գյուղատնտեսության միջոցով ծրագրի մաս, Կարիտաս-Արեգակ հիմնադրամը փնտրում է մասնագիտացված կազմակերպություն, որը տեղադրելու է ցանցին միացվող արևային ֆոտովոլտային և 5 կՎտ հզորությամբ հիբրիդային արևային ֆոտովոլտային համակարգ:
Արևային վահանակները տեղադրվելու են ՀՀ Գյումրի քաղաքում, Ֆորալբերգ 10 Հասցեում։
Նկարագիրը և պայմանները.
- Գետնին տեղադրվող, ցանցին միացվող արևային ֆոտովոլտային կայան կազմված 94 հատ 550 Վտ հզորությամբ ֆոտովոլտային մոնովահանակներից և 1 հատ 50 կՎտ հզորությամբ ցանցային ինվերտորով համակարգ:
- Գետնին տեղադրվող, հիբրիդային արևային ֆոտովոլտային կայան կազմված 10 հատ 550 Վտ հզորությամբ ֆոտովոլտային վահանակներից և 1 հատ 5 կՎտ հզորությամբ և 5 կՎտ խտությամբ կուտակիչով միաֆազ փոխակերպիչից։
- Ընդհանուր համակարգը բաղկացած է լինելու 104 հատ 550 Վտ վահանակներից, որը ապահովելու է 57,2 կՎտ դրվածքային հզորություն:
- Վահանակների քանակը պետք է ընտրված լինի այնպես, որ ինվերտորները գտնվեն լիարժեք աշխատանքային ռեժիմում և չառաջացնեն թերարտադրություն:
- ՖՎ վահանակները՝ միաբյուրեղ տեսակի։
- 550 Վտ հզորությամբ արևային վահանակների համար տրամադրվող երաշխիքը առնվազն 12 տարի։
- Տեղադրողը պատվիրատուին համակարգի համար պետք է տրամադրի փոխակերպիչների համա առնվազն 5 տարվա երաշխիք, իսկ կուտակիչի աշխատունակության երաշխավորված ժամկետը արտադրողի կողմից 10 տարի։
- Ավճար երաշխիքային սպասարկման պարտավորություն առնվազն 1 տարի։
- Համակարգերը պետք է համալրված լինեն էլեկտրական պաշտպանական համակարգերով։
- Համակարգը կառուցվելու է գետնի վրա, հենարանները պետք է լինեն սև կամ գալվանացված պողպատից։ Հողի մեջ հիմքային հատվածը առնվազն 1 մ։
- Սև մետաղով առաջարկի դեպքում կոնստրուկցիան պետք է պատված լինի հակակոռոզիոն ներկի շերտով։
- ՖՎ վահանակների ամենացածր կետը գետնից պետք է լինի առնվազն 70 սմ բարձրության վրա։
- Գնառաջարկները պետք է ներկայացնել նախագծման, տեղադրման և երաշխիքային հետսպասարկման ծառայությունները ներառյալ։
- Առաջարկում ներկայացնել տարեկան երաշխավորված էլ․ էներգիայի արտադրանքը, որը հետագայում պետք է ներառվի պայմանագրում և դա չապահովելու դեպքում վնասի փոխհատուցման կարգն ու տեխնիկակակն թերությունների վերացման ուղիները։
- Տեղամասի կոորդինատների, դիրքի և այլ մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել *************@*****.*** էլ․ հասցեով կամ զանգահարել Էմիլի Արեգակ կենտրոնի տեխնիկական պատասխանատու Վահան Դավթյանին՝ 077191874 հեռախոսահամարով։
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 
Մասնակցության պայմանները.
- Նշված աշխատանքի կատարման համար գնային առաջարկ (մանրամասն բյուջե):
- Առաջադրանքի կատարման համար Հայաստանում գործող համապատասխան օրենսդրական դաշտի իմացություն:
- Գնային առաջարկը անհրաժեշտ է ներկայացնել ազատ ֆորմատով, որը ներառում/սակայն չի սահմանափակվում հետևյալ տեղեկատվությամբ՝ կազմակերպության անվանումը, հասցեն, կոնտակտային հեռախոսահամար և էլ․հասցե, կոնտակտային անձի անուն/ազգանունը, ոլորտային փորձը հավաստող կես էջանոց նկարագրություն, բանկային տվյալներ։
- Գնային առաջարկի հայտի ստորագրված և կնքված ձևը (կնիքի առկայության դեպքում)։
- Գործողությունների գնանշված ժամանակացույց:
- Բոլոր գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով, առանց ԱԱՀ։
- Կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն։
- Վերջին երեք տարիների ընթացքում իրականացված նմանատիպաշխատանքների որոշ օրինակների ցանկ՝ որպես հաջողված փորձի ապացույց(ներառյալ պատվիրատուի հասցեն, ում հետ հնարավոր է կապ հաստատել՝ այդպայմանագրի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար,կատարված աշխատանքների վայրի հասցեն, կատարված աշխատանքների նկարագրությունը եվ գործողություններ ժամկետները)։
- Ցանկացած այլ փաստաթղթեր, որոնք կհավաստեն հուսալիությունը տվյալ կազմակերպության աշխատանքները գնահատելիս
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Ընտրության գործընթացին մասնակցելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի իր հայտը հետևյալ էլ. հասցեով՝ *************@*****.*** մինչև սույն թվականի հոկտեմբերի 26-ը ժամը 18:00:
Ներկայացված առաջարկը պետք է բավարարի սույն տեխնիկական առաջադրանքների պահանջներին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Արևային վահանակների տեղադրման տեխնիկական առաջադրանքի մանրամասները գտեք հետևյալ լինքով
https://bit.ly/3tgq2X8
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
«Կանաչ Արեգակ» Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-տնտեսական ներառումը կանաչ գյուղատնտեսության միջոցով ծրագիրն իրականացվում է Կարիտաս-Արեգակ հիմնադրամի կողմից 01․12․2022-31․08․2025թթ.-ը ընկած ժամանակահատվածում և ֆինանսավորվում է Ավստրիայի Զարգացման Գործակալության և Կարիտաս Ավստրիայի կողմից։ Իրականացվելով Գյումրիում՝ Էմիլի Արեգակ կենտրոնում, որը նորարարական լուծումներով զարգացողական կենտրոն է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ծրագիրը նպատակ ունի նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈւԱ) և նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական ներառմանը և ինքնաապահովմանը Գյումրիում՝ ներառական և կանաչ գյուղատնտեսության միջոցով։