ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
«Ռազմավարական զարգացման զործակալություն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան) հետ համատեղ իրականացնում է «Հայաստնի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ԼԻԼԱ ծրագիրը (այսուհետ` Ծրագիր), որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից։
Ծրագրի նպատակն է ՀՀ Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ընտրված բնակավայրերում բնական ռեսուրսների պահպանման, տնտեսապես կայուն օգտագործման, կլիմայական փոփոխություններին հարմարվելու և դրանք մեղմելու միջոցով գյուղական բնակչության կենսապայմանների ապահովումը:
Ծրագրի թիրախային համայնքներում նախատեսվում է դիվերսիֆիկացնել գյուղացիների եկամուտները՝ նվազեցնելով գյուղատնտեսությունից և անասնապահությունից ունեցած մեծ կախվածությունը, որպեսզի գյուղացիական տնտեսությունների եկամտի մի մասը ձևավորվի զբոսաշրջությունից, հյուրընկալության և զբոսաշրջության մատակարարման փոխկապակցված արժեշղթաներից: Շուկայի ենթակառուցվածքներն ու տեղական ձեռնարկությունների հարմարությունները բարելավվելու են զբոսաշրջությանը, հյուրընկալությանը և հարակից ոլորտներին ծառայություններ մատուցելու և մատակարարելու համար:
Ծրագրով նախատեսվում է կազմակերպել «Արկածային (լեռնային, սպորտային) զբոսաշրջության զարգացման նպատակով կարողությունների հզորացման» դասընթաց, որի նպատակն է կատարելագործել փորձառու լեռնագնացների, արշավորդների և արկածային զբոսաշրջության ոլորտում ներգրավված անհատների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով անվտանգ, պատասխանատու և միջազգային չափանիշներին համապատասխան արկածային զբոսաշրջության կազմակերպում։
Կատարվելիք առաջադրանքի ու ժամկետների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են ստորև հղումով՝
https://drive.google.com/drive/folders/1PNfSdFtHhLK_z6QZ_Rf2P5Hqpei1Lkmm?usp=drive_link
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հայտադիմումի ամբողջական փաթեթը խնդրում ենք ուղարկել փակ ծրարով ք․Երևան, Սերգեյ Մերգելյան 3 /նախկին Այգեստան 5-րդ փող․ 3-րդ տուն/ հասցեով ոչ ուշ, քան 2025 թվականի օգոստոսի 31-ը, ժամը 15։00-ն։
«Ռազմավարական զարգացման զործակալություն» ՀԿ
Հասցե: ՀՀ, ք. Երևան 0070, Սերգեյ Մերգելյան 3
Հեռ.՝ (374 10) 542 860, (374 98) 888 140
Էլ-փոստ՝ *********@*********.***
Վեբկայք՝
www.sda.am
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Strategic Development Agency (SDA) NGO is an Armenian development organization implementing numerous operational projects, research and analysis, business and management advice, in cooperation with a number of international organizations such as Swiss Agency for Development and Cooperation (SDC), Austrian Development Agency (ADA), German International Cooperation (GIZ), UN Global Environmental Facility (GEF), Food and Agriculture Organization (FAO) of the United Nations, European Union (EU) Delegation to Armenia.