ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Դերժավա-Ս» ընկերությունը փնտրում է հաղորդակցման գերազանց հմտություններով արտահանման մենեջեր՝ իրենց թիմին միանալու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Բացահայտել տարբեր շուկաների առավել կարևոր մրցակիցներին և կապեր հաստատել;
- Ակտիվորեն որոնել և անցկացնել վաճառքի նպատակային արշավներ;
- Վարել բանակցություններ համագործակցության պայմանների շուրջ;
- Ցուցաբերել գերազանց միջանձնային հաղորդակցման հմտություններ, և պահպանել ու զարգացնել հաճախորդների հետ նոր հարաբերություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Աշխատանքային փորձ ցանկալի է;
- MS Office ծրագրի իմացություն;
- Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն; անգլերեն լեզվի լավ իմացություն;
- Պատասխանատվության զգացում և տարբեր առաջադրանքների կատարման կարողություն;
- Բանակցություններ վարելու հմտություններ;
- Թիմում աշխատելու և սովորելու ունակություն;
- Գերազանց միջանձնային հաղորդակցման հմտություններ և հաճախորդների հետ նոր հարաբերություններ պահպանելու և զարգացնելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ******@****.** էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Արտահանման մենեջեր»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Սկսած 250,000 ՀՀ դրամից
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Դերժավա-Ս» ընկերությունը ներկայացնում է «SR Food» և այլ ընկերությունները: