ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում մենեջերի, որը հիմնականում աշխատելու է արտասահմանյան գրասենյակում։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Տվյալ երկրի գնորդ-կազմակերպությունների (հիմնականում պետական նախարարությունների և այլ կառույցների) հետ գործարար հարաբերությունների ստեղծում և զարգացում;
- Տվյալ երկրում առկա պետական գնումների մոնիթորինգ, ստուգում և վերահսկում;
- Տենդերային փաթեթների պատրաստում և հանձնում;
- Պաշտոնական նամակների և գրությունների պատրաստում, հանձնում գործընկերներին;
- Ինքնուրույն աշխատելու ունակություն, որոշումների կայացնելու ունակություն, կապերի հաստատման ունակություն;
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ;
- Բանակցությունների վարում;
- Կատարված աշխատանքների հաշվետվությունների պարբերաբար ներկայացում վերադաս մարմնին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է ֆինանսական կամ տեխնիկական;
- Ռուսերենի, վարժ իմացություն (գրավոր և բանավոր);
- Անգլերեն կամ իսպաներեն կամ ֆրանսերեն լեզուներից որևէ մեկի վարժ իմացություն (գրավոր և բանավոր);
- Պետական գնումների մեխանիզմների իմացություն;
- Աշխատանքային 2 տարվա փորձ, ֆինանսա-բանկային ոլորտի փորձը նախընտրելի է և կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային ծրագրերի տիրապետում – Word, Excel, Internet:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@*****.** էլ. հասցեին։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Պայմանագրային