ԴՐՈւՅՔ՝ 
Կես դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասին.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ձևավորում է այնպիսի առաջնորդների շարժում, որոնք կվերափոխեն պատկերացումները ամբողջ երկրում երեխաներին գերազանց կրթությամբ ապահովելու մասին։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նպատակն է ձևավորել այնպիսի աշակերտներ, որոնք ունակ են իրենց խոսքն ասելու հարափոփոխ աշխարհի կերտման գործում՝ պահպանելով նվիրումը սեփական համայնքներին: Սրա համար պահանջվում է բոլոր մակարդակներում գործող առաջնորդների աջակցությունը՝ դպրոցական ուսուցիչներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս առաքելության իրագործման նպատակով «Դասավանդի′ր, Հայաստան»-ը Հայաստանից և հայկական սփյուռքից հավաքագրում է խոստումնալից առաջնորդների, որոնք 2-ամյա հանձնառությամբ պատրաստ են դասավանդել այնպիսի դպրոցներում, որտեղ անհրաժեշտ են նրանց գիտելիքներն ու հմտությունները: Երկարաժամկետ հեռանկարում մեր կազմակերպությունը ձևավորում է փոփոխությունների առաջամարտիկների ցանց, որը ներառում է մեր աշակերտներին, նրանց համայնքները, մեր ծրագրի շրջանավարտներին, պետական պաշտոնատար անձանց, համայնքային գործընկերներին, աջակիցներին և «Կրթություն բոլորի համար» գլոբալ ցանցի անդամներին:
Պաշտոնում ստանձնած դերը.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համար մեծ պատիվ է ներկայանալ որպես առաջնորդության զարգացման ջատագով կազմակերպություն։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համոզված է, որ իր աշակերտների կյանքում համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է ձևավորել առաջնորդության էկոհամակարգ։ Կազմակերպության նպատակն է գտնել տաղանդավոր անհատների և նրանց պատրաստել որպես կրթական հնարավորությունների հավասարության նվիրյալներ։ Աշխատանքային պրակտիկան այս նպատակի մի բաղադրիչն է։
Վճարվող պրակտիկան «Դասավանդի՛ր, Հայաստան»-ում բուհական ավարտական կուրսերի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար հնարավորություն է մասնակցելու կազմակերպության գործունեությանը։ Պրակտիկանտները ներգրավվելու են բոլոր բաժիններում։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին անհրաժեշտ են պրակտիկանտներ ուսումնական տարբեր բնագավառներից։ Պրակտիկանտները վճարվում են ամսական 100,000 ՀՀ դրամի չափով (համախառն)։
Պրակտիկան մեկնարկում է հունվարին և ավարտվում հունիսին։ Ծրագրի ավարտին պրակտիկանտներին առաջարկվում է միանալ Ուսուցիչների առաջնորդության ծրագրին։
Ծրագրին կարող են դիմել բակալավրիատի 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները։
Աշխատանքային թիմը.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ցանկանում է ընդունել 10-ից 20 պրակտիկանտի, որոնք կներգրավվեն հետևյալ բաժիններում․
- Մասնավոր համագործակցության բաժին (ֆինանսական միջոցների հայթայթում);
- Հանրային համագործակցության բաժին (հարաբերություններ պետական մարմինների հետ);
- Մարքեթինգի և բրենդի ռազմավարության բաժին (հաղորդակցություն, թարգմանություն, դիզայն);
- Ֆինանսների և գործառնությունների բաժին;
- Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին;
- Ուսումնական ծրագրերի նախագծման և ներազդեցության բաժին (ծրագրերի մշակում, «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատոր, համայնքային ներազդեցություն, աշակերտական առաջնորդություն, տվյալների մշակում, աշխատանք Շրջանավարտ-դեսպանների հետ);
- Հարավային տարածաշրջանի թիմ;
- Հյուսիսային տարածաշրջանի թիմ;
- Արցախի տարածաշրջանի թիմ:
Ձեր մասին.
«Դասավանդի′ր, Հայաստան»-ը կարող է լինել լավագույն տեղը հենց Ձեզ համար, եթե Դուք ևս կարևորում եք այնպիսի աշխատավայրի ձևավորումը, որն առաջնորդվում է արժեքներով և գործում է առաջնորդության կատարելագործման ուղղությամբ։ «Դասավանդի′ր, Հայաստան»-ի թիմը պետք է բաղկացած լինի աշխատանքային մշակույթ ստեղծող անհատներից, որոնք օրինակ են հանդիսանում այնպիսի առաջնորդության, որ կազմակերպությունը ջանում է կյանքի կոչել դասարաններում և կրթական ողջ համակարգում: Սա նշանակում է, որ «Դասավանդի′ր, Հայաստան»-ի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի մարմնավորել կազմակերպության «Քոչարին», հավատարիմ մնալ ամենաբարձր չափանիշների, իսկ թերություններ թույլ տալիս ընդունել սեփական սխալները։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
Աշխատանքային պարտականությունները.
Աշխատանքային հիմնական պարտականությունները կլինեն տարբեր՝ ըստ բաժինների։ Ստորև ներկայացված են այն պարտականությունները, որոնք կարող են դրվել Ձեզ վրա․
Մասնավոր համագործակցության բաժին՝
- Իրականացնել նոր գործընկերությունների հնարավորությունների ուսումնասիրություն և բացահայտում;
- Աջակցել դրամահավաքային և լայն իրազեկման արշավների անցկացմանը;
- Մասնակցել սոցիալական մեդիայում և մարքեթինգային նյութերով տեղադրվող բովանդակության ստեղծմանը;
- Տվյալների մուտքագրում:
Հանրային համագործակցության բաժին (հարաբերություններ պետական մարմինների հետ).
- Աջակցել փաստաթղթերի կազմման և սրբագրման աշխատանքներում;
- Աջակցել անգլերենով և (կամ) ռուսերենով կազմվող փաստաթղթերի խմբագրման և սրբագրման աշխատանքներում;
- Բացահայտել նոր ուղղությունների և գործընկերային հնարավորությունները;
- Անցկացնել ընթացիկ հետազոտական ծրագրերի համար անհրաժեշտ գրասենյակային հետազոտություններ։
Մարքեթինգի և բրենդի ռազմավարության բաժին.
- Աջակցել «Դասավանդի′ր, Հայաստան»-ի, «Friends of Teach For Armenia»-ի և «Collective Fund»-ի կայքերի ձևավորման ու բովանդակության թարմացման աշխատանքներում;
- Հանրայնացնել կազմակերպության վերաբերյալ բովանդակությունը առցանց սոցիալական մեդիայի միջոցով;
- Աջակցել հայերեն, անգլերեն և (կամ) ռուսերեն առցանց բովանդակության ստեղծման աշխատանքներում;
- Աջակցել համայնքային նորարարական նախագծերը ներկայացնող բովանդակության մշակման աշխատանքներում։
Ֆինանսների և գործառնությունների բաժին.
- Աջակցել փաստաթղթերի (ներքին շրջանառման փաստաթղթեր, ֆինանսական հաշվետվություններ և այլն) կազմման, ներկայացման և/ կամ ստուգման աշխատանքներում;
- Աջակցել փոխհաղորդակցությանը Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի հետ;
- Աջակցել գործառնություններին և գրասենյակի կառավարմանն առնչվող նյութատեխնիկական հարցերում;
- Կատարել ֆինանսական գծով գլխավոր տնօրենի, ինչպես նաև Ֆինանսների և գործառնությունների բաժնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ;
- Աջակցել բաժիններին` իրենց ամենօրյա բնականոն վարչարարության իրականացման և արդյունավետությանն ուղղված նորարարական լուծումների որոնման գործընթացներում։
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին.
- Աջակցել ՄՌԿ գործունեությանը;
-Աջակցել ՄՌԿ գործունեությանն առնչվող նյութատեխնիկական խնդիրներում;
- Աջակցել գնումների գործընթացներում;
- Աջակցել աշխատանքի ընդունման գործընթացում՝ թեկնածուների հետ հարցազրույցների պլանավորման և համապատասխան էլեկտրոնային նամակների ուղարկման աշխատանքներում։
Ուսումնական ծրագրերի նախագծման և ներազդեցության բաժին.
- Աջակցել ուսուցիչների և աշակերտների համար տարբեր թեմաներով ուսումնական նյութերի պատրաստման (տարբեր աղբյուրների հետազոտություն, ուսումնական նյութերի կառուցվածքի կազմում, բուն նյութի շարադրում) հարցում;
- Աջակցել ուսումնական նյութերի՝ անգլերենից հայերեն թարգմանության և խմբագրման աշխատանքներում;
- Աջակցել դասընթացների կազմակերպմանը և անցկացմանը (առցանց և ոչ առցանց);
- Օգնել տեսանյութերի պատրաստման աշխատանքներում (տեսաձայնագրություն, մոնտաժ, հայերեն ենթագրեր);
- Աջակցել աշակերտական առաջնորդության վերաբերյալ նորարարական փորձի և մեթոդների հետազոտմանը և կիրառմանը;
- Աջակցել համայնքներում մեր ներազդեցության ընդլայնման և համայնքային ներազդեցության նախագծերի բյուջետային հաշվետվություններիի կազմման գործում;
- Հայաստանյան և արտասահմանյան արտաքին աղբյուրներից նախագծերի ֆինանսավորման գերակա հնարավորությունների վերաբերյալ ուսումնասիրություն և տեղեկությունների տրամադրում;
- «Դասավանդի′ր, Հայաստան»-ում ուսումնառությանը և նորարարական գործունեությանն առնչվող այլ պարտականություններ։
Հարավային տարածաշրջանի թիմ (Երևան).
- Աջակցել տեխնիկական խնդիրներում, ինչպիսիք են, օրինակ, Ուսուցիչ-առաջնորդներին իրենց հանձնարարությունների, մոդուլների և նախագծերի մասին հիշեցումները և դրանց կատարման ընթացքին հետևելը;
- Աջակցել դպրոցներին և ուսումնական ծրագրին առնչվող նյութատեխնիկական ապահովման հարցերում;
- Ստանձնել Ուսուցիչ-առաջնորդների գործունեությանն առնչվող այլ պարտականություններ:
Հյուսիսային տարածաշրջանի թիմ (Վանաձոր).
- Աջակցել տեխնիկական խնդիրներում, ինչպիսիք են, օրինակ, Ուսուցիչ-առաջնորդներին իրենց հանձնարարությունների, մոդուլների և նախագծերի մասին հիշեցումները և դրանց կատարման ընթացքին հետևելը;
- Աջակցել դպրոցներին և ուսումնական ծրագրին առնչվող նյութատեխնիկական ապահովման հարցերում;
- Կազմել հարցումներ և խմբավորել տվյալներ;
- Աշխատել էլեկտրոնային փաստաթղթերի հետ. օրինակ՝ Google Sheets, Google Slides և այլն;
- Տրամադրել կազմակերպվող միջոցառումներին լոգիստիկ և կազմակերպչական աջակցություն;
- Ստանձնել Ուսուցիչ-առաջնորդների կամ Առաջնորդության զարգացման ղեկավարների գործունեությանն առնչվող այլ պարտականություններ:
Արցախի տարածաշրջանի թիմ.
- Աջակցել տեխնիկական հարցերում, օրինակ, ընթացիկ աշխատանքների՝ ՈՒԱ-ների կողմից իրականացման հետևում և տեղեկացում ԱԶՂ-ներին;
- Աջակցել ԱԶՂ-ի ընթացիկ աշխատանքներին (ՓՀՈւ, համայնքային ծրագրեր, վալիդացիա և այլն);
- Աջակցել դպրոցներին և ուսումնական ծրագրին առնչվող նյութատեխնիկական ապահովման հարցերում;
- Տրամադրել տարածաշրջանային թիմի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներին տեխնիկական, այլ անհրաժեշտ աջակցություն;
- Աջակցել Արցախի ԲՈՒՀ-երի շրջանավարտների հավաքագրման գործընթացին։
ՀԻՇԵՑՈՒՄ.
«Դասավանդի′ր, Հայաստան»-ը շահույթ չհետապնդող և ընդլայնվող կազմակերպություն է, որը գործում է դինամիկ համակարգում: «Դասավանդի′ր, Հայաստան»-ի գործունեության սահմանների ընդլայնմանը զուգընթաց՝ իր թիմը պետք է դրսևորի ճկունություն: Կազմակերպությունը փնտրում է այնպիսի առաջնորդների, որոնք դրսևորում են դիմակայունություն և նոր իրավիճակների հարմարվելու ունակություն: Սա նշանակում է, որ պարտականությունները ժամանակի հետ կարող են կրել փոփոխություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
Այս պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուն տիրապետի հետևյալ առանցքային կարողություններին.
- Նվիրում - «Դասավանդի′ր, Հայաստան»-ի համար ամենակարևորը տաղանդավոր անհատներն են, որոնք ոգեշնչված կլինեն կրթության միջոցով երկրում փոփոխություններ բերելու «Դասավանդի′ր, Հայաստան»-ի առաքելությամբ;
- Թիմային աշխատանքի ունակություն - «Դասավանդի′ր, Հայաստան»-ն ունի շատ յուրահատուկ թիմային մշակույթ և մշտապես ձգտում է կատարելագործվել որպես աշխատավայր։ «Դասավանդի′ր, Հայաստան»-ը որոնում է այնպիսի անհատների, որոնք կօգնեն ամրապնդել կազմակերպության համագործակցային ոգին;
- Սովորելու ձգտում - Մենք սովորում ենք ողջ կյանքի ընթացքում։ «Դասավանդի′ր, Հայաստան»-ի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է բաց լինի սովորելու համար;
- Խնդիրներ լուծելու ունակություն - Լուծումներ գտնելու համար այնպիսի լայն խնդրին, ինչպիսին կրթական հնարավորությունների անհավասարությունն է, «Դասավանդի′ր, Հայաստան»-ին անհրաժեշտ են առաջնորդներ, որոնք ունեն ինքնատիպ մտածողություն և կարող են առաջարկել լուծումներ;
- Ոգևորություն - Անելիք շատ կա, և խոչընդոտների հաղթահարման համար ինքնուրույն գործելու կարողություն պահանջվում է նույնիսկ պրակտիկանտներից։
Հիմնական կարողություններից զատ՝ ակնկալվում են նաև հետևյալ որակավորումները․
- Բակալավրիատի կամ մագիստրատուրայի վերջին կուրսի ուսանողներ;
- Բարձր կատարողականությամբ օժտված անձինք, որոնք կարողանում են միաժամանակ համադրել մի շարք առաջնահերթություններ;
- Հայերենի իմացություն; անգլերենի իմացությունը խիստ ցանկալի է; ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն (հատկապես այն անձանց համար, որոնք ցանկություն կհայտնեն աշխատելու որպես թարգմանիչներ)։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը աշխատանքի պաշտոնական հայտարարության միջոցով (կարող եք տեսնել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի վեբ կայքում
https://www.teachforarmenia.org/am/careers): Մոտիվացիոն նամակում խնդրում ենք նշել բաժինը, որտեղ ցանկանում եք անցնել պրակտիկան և ներկայացնել, թե ինչու եք ցանկանում միանալ «Դասավանդի′ր, Հայաստան»-ի առաքելությանը և ստանձնել տվյալ աշխատանքը:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
100,000 ՀՀ դրամի չափով (համախառն)