ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ փնտրում է Դասընթացավար «Համագործակցության խթանում՝ հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի շրջանակներում Աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրման մոտեցումների վերաբերյալ դասընթացի իրականացման համար: Աշխատանքի նպատակն է՝ ա) նախապատրաստել համապատասխան նյութեր (տեղեկատվական նյութեր, PPT ներկայացումներ և այլն) կազմակերպվող դասընթացի մասնակիցներին տրամադրելու նպատակով; բ) իրականացնել եռօրյա երկու (2) վերապատրաստման դասընթաց ՄԿՈՒ դասախոսների և հյուրընկալող ընկերությունների մենթորների համար՝ ներկայացնելով վերջիններիս ԱՀՈՒ մոդելի վրա հիմնված ուսուցման նորարական մոտեցումները; գ) ներկայացնել դասընթացների մասնակիցներին անհրաժեշտ մեթոդաբանական, ինչպես նաև այլ ինտերակտիվ ուսուցման գործիքները ՄԿՈՒ հաստատություններում և հյուրընկալող ընկերություններում ԱՀՈՒ մոդելը ներդրնելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Մշակել և ներկայացնել դասընթացի պլան` Ծրագրի պահանջներին համապատասխան;
- Մշակել դասընթացի նախնական և հետդասընթացային գիտելիքի ստուգման հարցաշար;
- Մշակել դասընթացի նյութերը (PowerPoint, գործնական վարժությունների նյութեր, մասնակիցներին բաժանվող նյութեր, օրակարգ) և տրամադրել դրանք պատվիրատուին դասընթացից առնվազն 3 օր շուտ;
- Մատուցել դասընթացը՝ պայմանավորվելով պատվիրատուի հետ առնվազն 7 օր առաջ դասընթացի իրականացման վայրի և օրվա համար;
- Ներկայացնել դասընթացի համառոտ հաշվետվություն դասընթացի ավարտից 5 օրվա ընթացքում՝ ներառելով մասնակիցների կողմից առավել շատ հնչեցված հարցերի/ մտահոգությունների մասին տեղեկություն (հայերեն կամ անգլերեն լեզվով) էլեկտրոնային և տպած տարբերակով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Առնվազն 3 տարվա դասավանդման փորձ համապատասխան ոլորտում;
- Վերոնշյալ և հարակից թեմաներով դասընթացի իրականացման փորձ;
- Հաղորդակցման հմտություններ;
- Անհատական և թիմի կազմում աշխատելու կարողություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Մրցույթի համար ներկայացվող փաստաթղթեր`
- Վերջին 3 տարիների ընթացքում դասընթացավարի կողմից իրականացված առնվազն երեք նմանատիպ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն;
- Դասընթացավարի ինքնակենսագրություն (CV)` առավելագույնը 2 էջ;
- Դասընթացի նախնական օրակարգը և ընդհանուր նկարագիրը;
- Ֆինանսական առաջարկ (կից ձևաչափով):
Դիմելու համար, խնդրում ենք, ուղարկել վերը նշված փաստաթղթերը Ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանին *.************@*********.*** էլ. հասցեով:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կայուն և ներառական սոցիալ-տնտեսական զարգացմանը` ՄԿՈՒ - բիզնես համագործակցության կայացման միջոցով` խթանելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը և բարելավելով ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերի ՄԿՈՒ հաստատությունների կարողությունները:
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
Financial Proposal Arm - EU_Fin Proposal_Trainer_Arm.doc.doc
Financial Proposal Eng - EU_Fin Proposal_Trainer_Eng.docx.docx
ToR_Arm - EU_ToR for WBL Trainer_Arm.docx.docx
ToR_Eng - EU_ToR for WBL Trainer_Eng.docx.docx
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ը զարգացման հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին` նպատակ ունենալով նպաստել երկրում սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նրա հիմնական նպատակն է` իրականացնել նորարարական մասնակցային գործառնական ծրագրեր, բարձրակարգ մասնագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ, անցկացնել դասընթացներ, սեմինարներ, գործարար և իրավաբանական խորհրդատվություն, համագործակցություն/ փորձի փոխանակում և այլն: