ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը փնտրում է Ատամնաբուժարանի Բուժքույր: Նախընտրելի թեկնածուից պահանջվում է քիմիական ախտահանիչ նյութերի, ավտոկլավի հետ աշխատանքի հմտություն, համակարգչային օֆիսային ծրագրերի իմացության միջին մակարդակ, այցելուների բարեհամբույր սպասարկման հմտություն, կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն, պարտաճանաչություն, ճշտապահություն և բծախնդրություն:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Վարել բուժառուների ամբուլատոր քարտերը;
- Կատարել բժշկական նշանակության իրերի ընթացիկ ախտահանում;
- Ապահովել հետադարձ կապ բուժառուների հետ;
- Իրականացված բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկանքներ պատրաստել;
- Բժիշկներին աջակցել ստոմատոլոգիական միջամտությունների ընթացքում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Միջին մասնագիտական կրթություն;
- Բուժքրոջ վերապատրաստում՝ վերջին 5 տարվա ընթացքում;
- Աշխատանքային փորձը ցանկալի է;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի լավ իմացություն; անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Արտաժամյա աշխատանքի կարողություն;
- Կազմակերպչական հմտություններ;
- Հուսալիություն;
- Կատարելագործվելու վճռականություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) *******.************@****.** էլ.հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը ("Ատամնաբուժարանի Բուժքույր"): Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից և աշխատանքային փորձից
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
ԱՀԱԸՀՄ-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., Մասաչուսեթս նահանգի Վորսթեր քաղաքում, իսկ 1920թ.՝ Նյու Յորք նահանգում: ԱՀԱԸՀՄ-ն նվիրված է մարդկանց հոգևոր և ֆիզիկական կարիքներին սպասարկելուն ամենուր, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար ԱՄԱԸՀՄ-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի և այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում: