ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու ավագ հաշվապահ՝ իր թիմին միանալու համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կատարել արտադրության հետ կապված մուտքերի, դուրսգրումների, վաճառքների և տեղաշարժերի ձևակերպումներ;
- Իրականացնել արտադրամասերի հաշվառման վարում;
- Իրականացնել փաստաթղթաշրջանառության ապահովում և վերահսկողություն;
- Իրականացնել գործարանի հաշվառման հետ կապված տարբեր գործառույթներ;
- Իրականացնել հաշվետարների կողմից կատարված աշխատանքների վերահսկողություն;
- Կատարել ապրանքների ինքնարժեքերի և վաճառքի գների վերլուծություն;
- Ներկայացնել հաշվետվություններ անմիջական ղեկավարին:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ մթերքի արտադրության ոլորտում;
- ՀԾ հաշվապահ 7-ի գերազանց իմացություն;
- ՀԾ Ձեռնարկության իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- MS Office ծրագրերի իմացություն;
- Հաղորդակցվելու կարողություն;
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն;
- Թիմում աշխատելու հմտություն;
- Պատասխանատվության բարձր զգացում և մարդկային բարձր որակներ:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) և բացատրական նամակը ուղարկել **@****************.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում հստակ նշելով հաստիքի անվանումը («Ավագ հաշվապահ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.