ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Երեմյան Փրոջեքթս ընկերությունը փնտրում է Ավագ Հաշվապահի արտադրությունում աշխատելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Իրականացնել ընկերության ֆինանսական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում;
- Իրականացնել հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում՝ պահպանում, սահմանված կարգով արխիվացում;
- Ձևակերպել բանկային հաշիվների շարժը;
- Կատարել պահեստի մուտք/ ելք, արտադրության հաշվապահական ձևակերպում;
- Իրականացնել արտադրական ծախսերի բաշխում;
- Կատարել հիմնական միջոցների հաշվառում;
- Իրականացնել գործընկերների դեբիտորների/ կրեդիտորների վերստուգում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն;
- ՀԾ-Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն;
- Համակարգչի լավ իմացություն;
- Նվազագույնը 3 տարվա հաշվապահական փորձ;
- Աշխատանքային փորձն արտադրությունում պարտադիր է;
- Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը **@****************.*** էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («#Ավագ Հաշվապահ»): Հարցազրույցի կհրավիրվեն միայն պայմաններին համապատասխանող թեկնածուները։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Երեմյան Փրոջեքթսը ներկայացնում է «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ: Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք հղմանը՝
http://yeremyanproject.com/: