ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Մեգնա» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում ավտոմեքենայի դիագնոստիկայի մասնագետների:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Նշանակված ժամանահատվածում կատարել ավտոմեքենայի վերանորոգում՝ համաձայն բրենդի (մուլտիբրենդի) տեխնոլոգիայի;
- Անցկացնել էլեկտրոնային և էլեկտրական համակարգերի, շարժիչի, վառելիքային համակարգի, ավտոմեքենայի անվտանգության համակարգի դիագնոստիկա:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Տեխնիկական կրթություն;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մեքենաների նորոգման և դիագնոստիկայի ոլորտում;
- Ավտոմեքենաների էլեկտրական համակարգերի և սկզբունքների իմացություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Բոլոր հետաքրքրված և որակավորմամբ համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ******@*********.** էլ. հասցեին` նամակի վերնագրում պարտադիր նշելով հաստիքի անվանումը («Ավտոմեքենայի դիագնոստիկայի մասնագետ»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Մեգնա» ընկերությունը հիմնվել է 2004թ. Երևանում` որպես Renault մակնիշի պաշտոնական ներկայացուցիչ: Այդ տարիներից ի վեր ընկերությունն իր հաճախորդներին ներկայացրել է ֆրանսիական այս աշխարհահռչակ ընկերության բազում մոդելներ: