ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ընկերությունը հրավիրում է աշխատանքի Բակային տնտեսության ղեկավարի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Բակային տարածքների բարեկարգում և մաքրության կազմակերպում;
- Կանաչապատման աշխատանքների պլանավորում և վերահսկում;
- Տեխնիկական և տնտեսական գույքի հաշվառում, խնամք;
- Սեզոնային աշխատանքների (ձմեռային մաքրում, ջրառում, սրսկում և այլն) կազմակերպում;
- Աշխատակիցների աշխատանքի վերահսկում և գործառույթների բաշխում;
- Արտաքին մատակարարների և ծառայությունների հետ փոխգործակցություն;
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բակային տնտեսության ոլորտում կամ հարակից դիրքերում;
- Կազմակերպչական և առաջնորդական հմտություններ;
- Բարձր պատասխանատվության զգացում և նախաձեռնողականություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (հայերեն) ***@************.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բակային Տնտեսության Ղեկավար»):
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ
- Կայուն աշխատանք
- Բարենպաստ աշխատանքային միջավայր