ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Դիագեն Պլյուս» ախտորոշիչ կենտրոնը փնտրում է բակլաբորատորիայի լաբորանտ՝ իրականացնելու մանրէաբանական լաբորատոր ախտորոշում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Մասնագիտական բարձր գիտելիքներ;
- Բժշկական ժամանակակից տեխնիկայով աշխատելու կարողություն կամ այդ տեխնիկային տիրապետելու պոտենցիալ;
- Համակարգչից ազատորեն օգտվելու հմտություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը ****@******.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում գրելով հաստիքի անվանումը («Բակլաբորատորիայի լաբորանտ»): Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 230199 հեռախոսահամարով ժամը 10:00-17:00:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Դիագեն Պլյուս» ախտորոշիչ կենտրոնը աշխատում է 2004 թվականից: Այն ախտորոշիչ սպասարկման բնագավառում ճանաչված առաջատար է։ «DIAGEN+»-ը ալգորիթմների նորագույն-ախտորոշիչ համակարգ է, որը թույլ է տալիս ճշգրիտ և արագ հայտնաբերել հիվանդությունը դրա կլինիկապես ի հայտ գալուց շատ առաջ, գնահատել զարգացման ռիսկը, կամ, ընդհակառակը ամբողջությամբ բացառել ախտորոշումը: