ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Գրանդ Քենդի Ընկերությունն աշխատանքի է հրավիրում անձանց՝ պաղպաղակի արտադրամասում բանվորուհու թափուր հաստիքները համալրելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Արտադրամասի աշխատատեղերի՝ հումքով, օժանդակ նյութերով ապահովում;
- Աշխատատեղում առկա մեծ տարաների մեջ հումքի դատարկման գործընթացին մասնակցություն;
- Ստացվող հումքերի և պատրաստի արտադրանքի տեղափոխում պահեստ-արտադրամաս կամ արտադրամաս-պահեստ ուղղությամբ;
- Սարքավորումների և տարողությունների լվացում և ախտահանում;
- Թափոնների տեղադրում ըստ աշխատատեղերի;
- Վերադասի կողմից տրված այլ ծառայողական հանձնարարությունների կատարում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Աշխույժ անձնավորություն;
- Աշխատասեր անձնավորություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը *****@**********.** էլ. հասցեին կամ դիմել Գրանդ Քենդի ընկերություն՝ զանգահարելով +374 010-44-63-34 կամ 010 44-63-83 հեռախոսահամարներին։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.