ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Սպայկա» ընկերությունը փնտրում է թեկնածու՝ բեռնափոխադրումների բաժնում իրականացնելու մենեջերի աշխատանքը:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Միջազգային բեռնափոխադրումներ իրկանացնելու նպատակով գտնել նոր հաճախորդներ, կնքել պայմանագրեր, աշխատել հաճախորդների տվյալների բազայի հետ;
- Կազմել և ձևակերպել բեռնափոխադրման իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն կառավարման կամ վաճառքի բնագավառում;
- Աշխատանքային փորձը տրանսպորտի կամ բեռնափոխադրումների ոլորտում կդիտվի որպես առավելություն;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office);
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն; այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն;
- Բանակցություններ վարելու հմտություններ;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Պատասխանատվության բարձր զգացում:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը՝ պարտադիր լուսանկարով, ուղարկել **@******.*** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում գրելով հաստիքի անվանումը («Բեռնափոխադրումների բաժնի մենեջեր»): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 70 44 44 հեռախոսահամարով:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Սպայկա» ՍՊԸ բեռնափոխադրող ընկերություն է, որը սկսել է իր գործունեությունը հայաստանյան շուկայում 2001 թվականին: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝
www.spayka.am: