ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
ՀՏԶՀ իր ծրագրերի իրականացման համար փնտրում է բնապահպանության մասնագետի:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Ապահովել ծրագրի "Բնապահպանության և սոցիալական կառավարման շրջանակ"-ի դրույթների կատարումը;
- Այցելել ծրագրերի տեղանք և գնահատել ծրագրի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և բնապահպանական կատեգորիան՝ ըստ ՀՀ օրենսդրության չափորոշիչների (A, B, C), լրացնելով նախապես մշակված ստանդարտ ձևերը;
- Աջակցել նախագծող կապալառուներին ենթածրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների պատրաստմանը ` «B» կատեգորիայի ծրագրերի համար, ներառյալ վերհանել ծրագրի բնապահպանական խնդիրները և առաջարկել լուծումներ;
- Աջակցել «B» կատեգորիայի ծրագրերի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացի իրականացմանը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն;
- Մշակել բնապահպանական կառավարման պլաններ՝ համալրված տեղանքում արված նկարներով, իրականացնել մշտադիտարկման նպատակով իրականացվող այցելություններ շինարարական աշխատանքների տեղամասեր՝ համաձայն բնապահպանական մշտադիտարկման պլանի և ըստ անհրաժեշտության դեպքերի։ Մշակել անհամապատասխանությունների ուղղման միջոցառումների պլանը և հետևել վերջինիս իրականացմանը;
- Պատրաստել բնապահպանական մշտադիտարկման ամսական և տարեկան, ծրագրի առաջընթացի հաշվետվությունները՝ հայերեն և անգլերեն լեզուներով;
- Օժանդակել շինարարական աշխատանքները վերահսկող խորհրդատու կազմակերպություններին` ծրագրերի բնապահպանական ազդեցությունների կառավարման պլանին հետևելու և ստանդարտ ձևերի լրացման հարցերում, ինչպես նաև ընդունել պատրաստված ամսական բնապահպանական հաշվետվությունները;
- Օժանդակել և մասնակցել շահագրգիռ կողմերի հետ իրականացվող հանրային քննարկումների իրականացմանը;
- Մասնակցել ծրագրի առաջընթացին վերաբերող քննարկումներին։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն բնական գիտությունների ոլորտում;
- Բնապահպանության ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (ծրագրերի իրականացման կառույցներում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն);
- Համակարգչային գիտելիքներ (MS Office);
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), ռուսերեն լեզվի իմացություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները *.*********@****.** էլ.հասցեին։ Առկայության դեպքում խնդրում ենք ներկայացնել նախորդ աշխատավայրից/ աշխատավայրերից/ երաշխավորագիր:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ 
Թափուր հաստիքի համար ընտրված աշխատողը պետք է կրի ՀՏԶՀ կորպորատիվ արժեքները, ինչպես նաև կիսի ՀՏԶՀ այն ծրագրի դոնոր կազմակերպության արժեքներն ու տեսլականը, որի համար է հայտարարված թափուր հաստիքը:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) մինչև 2015թ. դեկտեմբեր ամիսը գործել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (ՀՍՆՀ) անվան տակ: ՀՍՆՀ ստեղծվել է 1996թ., հաջողությամբ ավարտել է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երեք վարկային ծրագրեր` 1996-2000թթ. ՀՍՆՀ I (վարկ 2784-AM), 2000-2006թթ.` ՀՍՆՀ II (վարկ թիվ 3348-AM) և 2006-2015թթ.` ՀՍՆՀ III Ծրագիրն իր հիմնական վարկային ֆինանսավորմամբ (վարկ թիվ 4238-AM) և երեք լրացուցիչ ֆինանսավորումներով (4548-AM, 7847-AM և 5071-AM): ՀՍՆՀ իր գործունեության 20 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 900 փոքրամասշտաբ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր:
Նկատի ունենալով ՀՍՆՀ-ի արդյունավետ գործունեությունը փոքրածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման գործում, ՀՀ Կառավարությունը որոշել է շարունակել հիմնադրամի գործունեությունը և աստիճանաբար անցնել դեպի ավելի լայնածավալ միջհամայնքային ենթածրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի #1521-Ն որոշման համաձայն, Սոցիալական ներդրումների հիմնադրամը վերակազմավորվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի: Այն գործում է որպես ինքնավար հաստատություն, որը ղեկավարվում է Խորհրդի կողմից