ՄՐՑՈւՅԹԻ ՏԵՍԱԿԸ՝ 
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համար վիզուալ ուղեցույց (brandbook) և մուլտիմեդիա նյութեր արտադրելու նպատակով հայտեր ներկայացնելու առաջարկ
ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ՝ 
Ծառայության նպատակը և նկարագրությունը՝
2021 թ․ սեպտեմբերին մեկնարկեց ՍԴ հաղորդակցության ռազմավարության և զանգվածային լրատվամիջոցների հետ հարաբերվելու կարողությունների զարգացման ծրագիրը, որն իրականացնում է ԵՀՀ-ն՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Ծրագրի նպատակներն են նպաստել ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության աճին, կատարելագործել Բարձր դատարանի հանրային հաղորդակցության ռազմավարությունն ու գործիքները։ Սույն ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, նախատեսվում է Սահմանադրական դատարանի և մասնագիտացված կազմակերպության հետ համագործակցությամբ՝
- Ստեղծել ՍԴ վիզուալ ուղեցույցը (brandbook), որը կհամապատասխանի Բարձր դատարանի արդեն գոյություն ունեցող մոտեցումներին ու առկա կազմակերպչական պահանջներին;
- Ձևավորել վիզուալ ուղեցույցից բխող հաղորդակցական գործիքներ, այդ թվում՝
ա) Սոցիալական մեդիայում ՍԴ հարթակների համար (FB/Twitter/Instagram) նախատեսված հաղորդակցական կաղապարներ (templates);
բ) ՍԴ առցանց տեղեկագրի համար նախատեսված կաղապարներ (օրինակ՝ MailChimp հարթակում);
- Մշակել ՍԴ աշխատանքի մասին պատմող 5 առցանց ուղեցույցների և տեղակագրերի ոճը;
- Արտադրել ՍԴ գործառույթների մասին պատմող առնվազն 8 վիզուալ նյութ, որոնք պետք է անդրադառնան հետևյալ թեմաների՝
ա) ՍԴ լիազորություններն ու իրավասությունը;
բ) Ո՞ր դեպքում է կարող ֆիզիկական կամ իրավաբանական անձը դիմել Սահմանադրական դատարան;
գ) ՍԴ դիմելու կարգը. ինչպիսի՞ պահանջներ են ներկայացվում դիմումին, և ի՞նչ նյութեր են դրան կցվում;
դ) Ո՞վ կարող է ներկայացնել կողմին Սահմանադրական դատարանում;
ե) Սահմանադրական դատարանում անհատական դիմում ներկայացնելիս ի՞նչ դրույքաչափով է գանձվում պետական տուրքը: Արդյո՞ք անհատական դիմում ներկայացնելու պարագայում հնարավոր է միջնորդել պետական տուրքի վճարումից ազատելու մասին;
զ) Ի՞նչ ժամկետներ են նախատեսված Սահմանադրական դատարանում գործերի քննության համար;
է) ՍԴ որոշումները և դրանց իրավական հետևանքները;
ը) ՍԴ միջազգային գործունեություն։
Վիզուալ նյութերի ծավալը չպիտի գերազանցի 1 րոպեն:
Ժամանակացույցը և բյուջեն՝
- Քննարկումներ ՍԴ աշխատակազմի և ԵՀՀ-ի հետ վիզուալ ուղեցույցի ստեղծման վերաբերյալ - 5 դեկտեմբերի 2021 թ.;
- Վիզուալ նյութերի սցենարների քննարկում ՍԴ աշխատակազմի և ԵՀՀ հետ, սցենարների հաստատում - 15 դեկտեմբերի 2021 թ.;
- Վիզուալ ուղեցույցի առաջին նախագծի ներկայացում - 15 հունվարի 2022 թ.;
- Սոցիալական մեդիայի համար նախատեսված և այլ կաղապարների ներկայացում - 1 փետրվարի 2022 թ.;
- Վիզուալ նյութերի առաջին նախագծերի ցուցադրություն 10 փետրվարի 2022 թ.;
- Վիզուալ ուղեցույցի վերջնական տարբերակի ներկայացում - 15 փետրվարի 2022 թ.;
- Վիզուալ նյութերի վերջնական տարբերակների ներկայացում - 15 մարտի 2022 թ.:
Ծառայությունների մատուցման բյուջեն կազմում է ոչ ավել, քան 11,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ պարտադիր հարկերը։
ՊԱՀԱՆՋՆԵՐ՝ 
Մրցույթի մասնակցության պարտադիր պայմաններ՝
- Մարքեթինգի, գովազդի կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձ և պորտֆոլիո;
- Վիզուալ/;մուլտիմեդիա նյութերի արտադրման համապատասխան փորձ;
- Նախագծեր իրականացնելու փորձը կդիտարկվի որպես առավելություն;
- Պետական հաստատությունների և/ կամ միջազգային և/ կամ ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության դրական փորձը կդիտարկվի որպես մրցակցային առավելություն;
- Սահմանադրական դատարանի գործառույթների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Մրցույթին ներկայացվող առաջարկի փաթեթը պիտի ընդգրկի՝
- Մրցույթին դիմող կազմակերպության համառոտ նկարագիրը և հիմնական աշխատակիցների կենսագրականները (CV);
- Կազմակերպության պորտֆոլիոն` ներառյալ մուլտիմեդիա նյութերը;
- Սույն աշխատանքը կատարելու համառոտ հայտ, որը կպարունակի հետևյալ կետերը՝
ա) Վիզուալ լուծումների առաջարկներ ՍԴ սոցիալական մեդիա հարթակների համար (1-2 տարբերակ);
բ) ՍԴ մասին պատմող վիզուալ/ մուլտիմեդիա նյութի առաջարկություն (ոչ ավելի քան 1800 նիշ):
Առավելություն կտրվի նորարարական մոտեցումներին և առաջարկներին։ Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ վերը նշված փաստաթղթերը ուղարկելով **************@*******.** էլ. փոստին՝ թեմայի դաշտում նշելով CC_Visibility: Ընտրված կազմակերպությունները կհրավիրվեն ՍԴ աշխատակազմի և ԵՀՀ ծրագրային պատասխանատուների հետ քննարկման։ Հաղթող կազմակերպությունը կհայտարարվի մինչև ս․թ․ դեկտեմբերի 1-ը։ Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ԵՀՀ ծրագրի աշխատակից Դիանա Շահբազյանին (098) 512653 հեռախոսահամարով։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ՝
Հայտեր Ներկայացնելու Առաջարկ - CCVisibility_ToR.docx