ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Նորաստեղծ «Հայկական Հոգեւոր Վերականգնման Հիմնադրամ» փնտրում է թիմի նոր անդամի՝ Բովանդակության պատասխանատուի (Creative Content Writer) կարեւոր դերի համար։ Աշխատանքը գրասենյակային, ոչ հեռավար, լրիվ դրույքով եւ անձնային աճի մեծ հեռանկարով։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Կատարել ուսումնասիրություններ նախապես մշակված թեմաների շուրջ (հոգեբանություն, համայնքային նախագծեր, մարդկային պատմություններ եւ այլն);
- Գրել, մշակել ու խմբագրել տեքստային բովանդակություն՝ կազմակերպության վեբկայքի ու այլ հարթակների համար;
- Գործակցել թիմի անդամների հետ՝ տարբեր ուսումնասիրությունների ընթացքում;
- Աջակցել վեբկայքի մշակման թիմին՝ համապատասխան բովանդակություն ստեղծելու նպատակով;
- Սրբագրել ու խմբագրել տեքստային բովանդակությունները;
- Ստեղծել կարճ ու համոզիչ տեքստեր՝ թիրախային լսարանի ուշադրությունը գրավելու համար;
- Գործակցել թիմի անդամների հետ՝ հանրային միջոցառումների կազմակերպման ընթացքում;
- Այլ պարտականություններ՝ կախված փորձառությունից։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Առնվազն բակալավրի աստիճան լրագրության, հոգեբանության, հաղորդակցությունների, մարքեթինգի, լեզվաբանության կամ հարակից ոլորտներում։ Մասնագիտական վերապատրաստման ծրագրերին մասնակցությունը եւ մագիստրոսական աստիճանը կդիտվեն իբրեւ առավելություն;
- Փաստագրված փորձառություն բովանդակության ստեղծման ոլորտում՝ 3-5 տարվա աշխատանքային փորձով;
- Հայերեն գրագետ գրելու, տեքստեր խմբագրելու ու գաղափարներ շարադրելու գերազանց հմտություններ։ Անգլերենի կամ ռուսերենի աշխատանքային գերազանց իմացությունը կդիտվի իբրեւ առավելություն;
- Վեբկայքերի տեխնիկական սպասարկման աշխատանքային մակարդակի իմացություն կամ դրանում արագ հմտանալու ցանկություն;
- Microsoft Office փաթեթի ծրագրերի աշխատանքային տիրապետում;
- Բարձր տեմպով աշխատելու պատրաստակամություն ու թիմային արդյունքի հասնելու նպատակասլացություն;
- Բազմակի հանձնարարություններ միաժամանակ կատարելու կարողություն;
- Շփման ու թիմային աշխատանքի հմտություններ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Վերոնշյալ որակավորման բոլոր պահանջներին համապատասխանող ու հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց մասնագիտական CV-ն ու աշխատանքի երկու նմուշ (ոչ ավելի, քան 500 բառ) ուղարկել **@*******.** էլ.փոստի հասցեին։ Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի մինչեւ օգոստոսի 25-ը։ Թեմայի դաշտում խնդրում ենք նշել "Creative Content Writer":
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Վարձատրության չափը մրցակցային է՝ կախված նախորդ փորձառությունից։