ԴՐՈւՅՔ՝ 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը փնտրում է Բժշկական կլինիկայի ընդունարանի աշխատակից՝ իրականացնելու ադմինիստրատիվ աշխատանք, փաստաթղթավարություն, հեռախոսազանգերի ընդունում:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
Առօրյա աշխատանքում իրականացվում է հետևյալ գործառույթները՝
- Դիմավորել, գրանցել, ուղղորդել այցելուներին;
- Ընդունել հեռախոսազանգեր;
- Իրականացնել հերթագրումների;
- Վարել այցելուների էլեկտրոնային ամբուլատոր քարտերը;
- Իրականացնել էլեկտրոնային նամակագրություն;
- Իրականացնել մատենավարման աշխատանքներ;
- Կարիքի դեպքում իրականացնել այլ կազմակերպչական աշխատանքներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է;
- Բժշկական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է;
- Microsoft Office փաթեթի տիրապետում;
- Հաղորդակցման հմտություններ;
- Արտաժամյա աշխատանքի կարողություն;
- Կազմակերպչական հմտություններ;
- Պարտաճանաչություն, բծախնդրություն և սթրեսակայունություն, հուսալիություն;
- Միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու ունակություն;
- Սովորելու և զարգանալու պատրաստակամություն;
- Ավետարանչական Ընկերակցության արժեհամակարգի կրող:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) *******.************@****.** էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Բժշկական կլինիկայի ընդունարանի աշխատակից»): Առաջնահերթություն կտրվի հակիրճ, ինֆորմատիվ ինքնակենսագրականներին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Մրցունակ աշխատավարձ՝ կախված հմտություններից և աշխատանքային փորձից:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
ԱՀԱԸՀՄ-ն հիմնադրվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն 1918 թ., Մասաչուսեթս նահանգի Վորսթեր քաղաքում, իսկ 1920թ.՝ Նյու Յորք նահանգում: ԱՀԱԸՀՄ-ն նվիրված է մարդկանց հոգևոր և ֆիզիկական կարիքներին սպասարկելուն ամենուր, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Իր համաշխարհային առաքելությունն իրականացնելու համար ԱՄԱԸՀՄ-ն գործում է, ֆինանսավորում կամ աջակցում է մի շարք կրթական, օգնության, համայնքների զարգացման, սոցիալական ծառայությունների, առողջապահության, երեխաների խնամքի և այլ ծրագրերի, աշխարհի 24 երկրներում: