ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Ֆարմատեք դեղագործական ընկերությունը փնտրում է խանդավառ և ինքնամոտիվացված աշխատակից բժշկական ներկայացուցիչի թափուր հաստիքի համար, ով կունենա կազմակերպչական գերազանց հմտություններ և պատասխանատու կլինի դեղամիջոցները բժիշկներին և դեղադետներին ներկայացնելու, նոր հաճախորդներին ներգրավման և հաճախորդների բազա ստեղծելու համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Խթանել ընկերության արտադրանքի վաճառքը;
- Կատարել face to face այցելություններ բժշկներին և դեղագործ-դեղագետներին;
- Կազմակերպել պրեզենտացիաներ, կլոր-սեղան քննարկումներ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն բժշկական կամ դեղագործական կրթություն;
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Թիմում աշխատելու ունակություն, պատասխանատվության բարձր զգացում;
- Լավ հաղորդակակցման հմտություններ;
- Ճկունություն և սահմանափակ ժամանակահատվածում արդյունավետ աշխատելու ունակություն;
- Համակարչային գիտելիքներ՝ MS Office (Excel, Word, PowerPoint, Outlook) ծրագրերի իմացություն;
- Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել մանրամասն ինքնակենսագրություն լուսանկարի հետ միասին ******.********@**********.** էլ հասցեին:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
Ֆարմատեքը առաջարկում է.
- Բարձր աշխատավարձ;
- Բոնուսային համակարգ` ըստ վաճառքի ցուցանիշների;
- Մասնագիտական աճի հնարավորություններ: