ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտարարում է մրցույթ Հասարակայնության հետ կապերի պատասխանատուի թափուր աշխատատեղի համար։
Հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ապահովում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի տեղեկատվության տրամադրման և հանրային իրազեկման քաղաքականությունը։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- մամուլի հաղորդագրությունների պատրաստման և տարածման գործընթացի ապահովում,
- ԶԼՄ-ների և լրագրողների հետ կապերի հաստատում և պահպանում,
- Խորհուրդի նախագահի, խորհրդի անդամների հարցազրույցների, մամուլի ասուլիսների, ճեպազրույցների կազմակերպում, ԶԼՄ-ների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների համար հայտարարությունների հրապարակում,
- մամուլի շաբաթական, ամսական վերլուծական աշխատանքների իրականացում,
- զեկույցների և հաշվետվությունների պատրաստում,
- հանրության հետ հաղորդակցում, միջոցառումների նախապատրաստում,
- թարգմանությունների կատարում,
- Ընկերության պաշտոնական ինտերնետային կայքի գործունեության և տեղեկատվական սպասարկման ապահովում,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված և ներքին իրավական ակտերով նախատեսված այլ աշխատանքների կատարում
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ հասարակայնության հետ կապերի ոլորտում,
- հմտութունների և փորձառություն հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում,
- հասարակայնության հետ կապերի պատասխանատուի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
- պետական և քաղաքացիական հասարակության կառուցների հետ աշխատելու կարողություն,
- կազմակերպչական կայուն հմտություններ և անձնային բարձր հատկանիշներ,
- ծանրաբեռնված և պահանջված ժամկետներում աշխատելու ունակություն,
- հաղորդակցման հմտություններ և հանդիպումներ վարելու ունակություն,
- հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր խոսքի իմացություն,
- համակարգչային գիտելիքների՝ մասնավորապես Word, Excel, Photoshop, Power Point ծրագրերի իմացություն,
- լուսանկարչական հմտությունները ցանկալի են
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Թեկնածուները կարող են իրենց ինքնակեսագրությունը (CV) և հետաքրքրվածության նամակը (մինչև մեկ էջ) ուղարկել ****@**************.**, t.khachatryantvradiocouncil.am էլ․ փոստի հասցեներին՝ նամակի «Թեմա» դաշտում լրացնելով «Հասարակայնության հետ կապերի պատասխանատու»։
Հարցազրույցի համար կապ կհաստատենք միայն նախնական ընտրության փուլն անցած մասնակիցների հետ։
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.