ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Էվրի Դեյ» ՓԲ ընկերությանն անհրաժեշտ է Հաճախորդների սպասարկման մասնագետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Վարել բանակցություններ հաճախորդների հետ հեռախոսով և էլ. փոստով;
- Ներգրավել հաճախորդներ` ինտենսիվ բանակցությունների միջոցով;
- Մասնակցել հաճախորդների սպասարկման համակարգչային ծրագրերի և ընթացակարգերի բարելավմանն ուղղված տարեկան վերլուծություններին;
- Ստանձնել բաժնի առավել կարևոր ֆինանսական և գույքային գործառույթների ինքնուրույն կատարման պատասխանատվությունը՝ աշխատանքային փորձին զուգահեռ պաշտոնի առաջխաղացմամբ;
- Կատարել զբաղեցրած պաշտոնին համապատասխան այլ պարտականություններ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է տեխնիկական;
- Նման ոլորտում աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է;
- Կիրթ և սահուն խոսք;
- Սթրեսակայուն բնավորություն;
- Մանրուքների նկատմամբ ուշադիր լինելու կարողություն;
- Թիմում աշխատելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Համապատասխան թեկնածուներն իրենց ինքնակենսագրականը կարող են ուղարկել ***********@***.** էլ. հասցեին՝ այն վերնագրելով «Հաճախորդների սպասարկման մասնագետ»:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
Սկսած 110,000 ՀՀ դրամից (առանց հարկերի)
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝ 
«Էվրի Դեյ» ՓԲԸ ներկայացնում է «Ջուր.ամ»-ը: