ԴՐՈւՅՔ՝ 
Ամբողջ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
Կարիերայի Կենտրոնը իր պատվիրատու ընկերության համար փնտրում է Դեվելոփմենթի Նախագծերի Ղեկավար, ով կառավարելու է Դեվելոփմենթի նախագծի ամբողջական ցիկլը՝ կոնցեպտից մինչև շահագործման հանձնում: Պատվիրատու կազմակերպությունը կառուցապատող ներդրումային ընկերություն է: Այն վերջերս է մուտք գործել հայաստանյան կառուցապատման շուկա, սակայն արդեն իսկ հասցրել է նախագծել և ընթացք տալ մի շարք խոշոր ծրագրերի։
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Դեվելոփմենթի նախագծի ամբողջական ցիկլի կառավարում՝ կոնցեպտից մինչև շահագործման հանձնում;
- Շուկայի վերլուծություն, հողամասերի ընտրություն, due diligence-ի իրականացում;
- Նախագծողների, ճարտարապետների, ենթակապալառուների և պետական մարմինների հետ համագործակցության կազմակերպում և համակարգում;
- Նախագծային պլանների, ժամանակացույցերի և բյուջեների մշակում և վերահսկում;
- Ֆինանսական մոդելավորում և ներդրումային գրավչության գնահատում (NPV, IRR, վերադարձի ժամկետներ և այլն);
- Ներդրողների, բանկերի և այլ շահագրգիռ կողմերի հետ աշխատանք;
- Տենդերների կազմակերպում և պայմանագրերի կնքում ենթակապալառուների ու մատակարարների հետ;
- Շինարարական աշխատանքների վերահսկում՝ ըստ նախագծային փաստաթղթերի, ժամանակացույցի և բյուջեի;
- Նախագծերի հետ կապված վարչական և իրավաբանական հարցերի կարգավորում;
- Թիմի կառավարում և փոխկապակցված ստորաբաժանումների գործունեության համակարգում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն՝ շինարարության, ճարտարապետության, դեվելոփմենթի, նախագծերի կառավարման կամ տնտեսագիտության ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ դեվելոփմենթի, շինարարության կամ ներդրումային նախագծերի ոլորտում;
- Քաղաքաշինական կարգավորումների և պետական մարմինների հետ աշխատանքի փորձ;
- Ֆինանսական վերլուծության և բյուջեի կառավարման հմտություններ;
- MS Project, AutoCAD, ArchiCAD, Revit, Excel (առաջադեմ մակարդակ) ծրագրերի իմացություն;
- Ենթակապալառուների, ճարտարապետների, նախագծողների հետ համագործակցության փորձ;
- Համոզիչ բանակցություններ վարելու, պայմանագրեր կնքելու և ռիսկեր կառավարելու ունակություն;
- Առաջնորդության, ռազմավարական մտածողության, պատասխանատվության և սթրեսակայունության բարձր մակարդակ։
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Հետաքրքրված անձինք կարող են դիմել աշխատանքի համար՝ ուղարկելով ինքնակենսագրական ***@************.** հասցեին՝ Subject դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը ("Դեվելոփմենթի Նախագծերի Ղեկավար") :
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 
1,000,000 ՀՀ դրամ
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ 
Մրցունակ աշխատավարձ + բոնուսային համակարգ՝ աշխատանքի արդյունքների հիման վրա։
- Մասշտաբային և հետաքրքիր նախագծեր դեվելոփմենթի ոլորտում։
- Բարեկամական և պրոֆեսիոնալ թիմ, ինչպես նաև կարիերայի աճի հնարավորություններ։
- Հարմարավետ գրասենյակ Երևանում: