ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ՝ 
«Էկրա Կովկաս» ընկերությունը փնտրում է էներգետիկ ոլորտի արտադրության փորձառու տնօրեն:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ՝ 
- Համակարգել ընկերության ստորաբաժանումների աշխատանքը;
- Քայլեր ձեռնարկել աշխատանքի արտադրողականության և աշխատաժամերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ;
- Հետևել ստորաբաժանումների առջև դրված առաջադրանքների պատշաճ և ժամանակին իրականացմանը;
- Կոորդինացնել պատվերների և վաճառքի հետ կապված հարցերը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ 
- Բարձրագույն կրթություն (տեխնիկական կրթություն);
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office);
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում նմանատիպ ոլորտում;
- Նախագծերի կառավարման փորձ` ներառյալ ժամանակի կառավարումը, ֆինանսական պատասխանատվությունը, որակի ապահովումը, հաղորդակցությունը, ռիսկերի գնահատումը;
- Սեփական ավտոմեքենայի առկայություն;
- Օբյեկտիվ, ճշտապահ, ուշադիր անձ;
- Նպատակասլացություն և ուժեղ կամք;
- Ենթակաների հետ հարգալից հաղորդակցվելու և աշխատելու կարողություններ;
- Տրամաբանող, կիրթ անձ;
- Ծանրաբեռնված և բազմակողմանի աշխատելու ունակություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ՝ 
Բոլոր հետաքրքրված և համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV), ցանկալի է հայերեն կամ ռուսերեն լեզվով, ուղարկել ****@****.** էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում անպայման նշելով հաստիքի անվանումը («Էներգետիկ Ոլորտի Արտադրության Տնօրեն»)։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 500 779 հեռախոսահամրով: Ընկերության հասցեն է՝ Ձորաղբյուր, Ամառանոցային 34:
Խնդրում ենք Ձեր դիմում-նամակում հստակ նշել, որ այս հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.